Կան բաժիններ, որոնք պարզապես մտավարժանքներ են․ տնտեսագետը՝ կառավարության ծրագրի մասին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին, որից հետո այն ներկայացվեց Ազգային ժողովին : Չնայած նախագիծը պատրաստ է, սակայն գործադիրի անդամները փորձում են օգտագործել օրենքով սահմանված ժամկետները մինչեւ վերջ այն շտկելու համար։

 Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Politik.am-ի հետ զրույցում ասաց, որ կառավարարության ծրագրում կան բաժիններ, որոնք պարզապես մտավարժանքներ են և, կարծես թե, որ երկրին ասես կարող ենք հարմարեցնել ՝ ավելացնելով , որ իր գլխավոր մտահոգությունն այն է, որ հայաստանյան իրողություններին վերաբերող քիչ մասեր կան․

«Յուրքանչյուր բաժնում նշվում է, թե ինչ են ցանկանում անել, մինչդեռ շատ կարևոր է տվյալ ոլորտի խնդիրը ձևակերպել։ Կան որոշ բառակապակցությունները, որոնք չեն  արտահայտում այն իրողությունը,որում մենք ապրում ենք։ Չկան ՀՀ-ին բնորոշ սպառնալիքները՝ ժողովրդագրական սպառնալիքի մասին խոսք չկա, առավել ևս չի ասվում, թե ինչպես կարող ենք դա նվազեցնել։ Երիտասարդությանը վերաբերում է ընդհամենը 2 փոքր պարբերություն, մինչդեռ վերջինս ազգային անվտանգության լուրջ խնդիր է։ Հատկապես կարևոր է հստակեցնել, թե երիտասարդությանը աշխատանքով ապահովելու հանար պետությունը ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել։ Չէ՞ որ երիտասարդների, ուղեղների  արտահոսքն է մեզ համար ամենակարևորը։ Ոճային խառնաշփոթ կար, որը չնայած արդեն վարչապետն էլ ասել է, սակայն ամբողջությամբ չի շեշտվել»։

 Հարցին թե արդյո՞ք թվային կրիտերիաներ հարկավոր չեն , որպեսզի հետագայում դրանք ուղենիշ լինեն՝ տեսնելու  կառավարության ծրագիրը կատարվե՞լ է, թե՞ ոչ, տնտեսագետը պատասխանեց ․

«Ցանկալի էր , որ չափանիշներ լինեի։ Այս դեպքում նաև պատասխանատվության խնդիր է առաջանում։ Ցանկացած գերատեսչություն պետք է իմանա , թե ինչ է անելու առաջիկա 5 տարիների ընթացքում և ինչի համար պիտի պատասախան տա։ Կային  մի քանի ցուցիչներ,սակայն դրանք բավարար և իրական չեն։ Միշտ ասել եմ, որ տնտեսական զարգացման  համար պետք է երկնիշ թվի մասին մտածել, այն 5․8 տոկոսը որ ունենք, չի կարող դուրս բերել ստեղծված իրավիճակից»։

Այս թեմայով