Կանխատեսվում է տաք և տեղումնառատ մարտ. Գագիկ Սուրենյան

497978Կանխատեսվում է տաք և տեղումնառատ մարտ: Միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: 
«Վաղվանից Արարատյան դաշտավայրում կտրուկ բարձրանալու է գիշերային ջերմաստիճանը: Եթե այս օրերին Արարատյան դաշտավայրում ջերմաստիճանը եղել է +2-ից +5 աստիճանի սահմաններում, ապա մարտի 3-ից հետո գիշերային ջերմաստիճանը կտատանվի +8-ից +10 աստիճանի սահմաններում: Այս ջերմային ֆոնը բնորոշ է ապրիլի առաջին տասնօրյակին: Այսինքն միայն ապրիլի առաջին տասնօրյակում է, որ Արարատյան դաշտում և հանրապետության ցածրադիր վայրերում օդի ջերմաստիճանները բարձրանում են +20-ից +21 աստիճան, իսկ գիշերային ժամերին +8-ից +10 աստիճան: Ձյան պաշարները հանրապետության տարածքում գնահատվում են բավարար: Բավականին ձյուն է կուտակված լեռնային շրջաններում»,-ասաց Սուրենյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն էլ նշեց, որ դժվար է ասել, թե ցրտահարություններ կլինեն, թե ոչ:
Ըստ նրա`արդեն ժամանակն է հարթավայրերում պտղատու, հատկապես կորիզավոր ծառատեսակների էտը սկսել: Մասնագետը նշեց, որ Մեղրիում սկսվում է ծիրանենու ծաղկումը, հոնենին արդեն 80%-ով ծաղկման փուլում է գտնվում:

 


Այս թեմայով