Կանաչ «խոդի չընկնող ջորին» ՀՀ տնտեսության խորհրդանիշն է. «Ելք»-ի երթը

«Կառավարությունը հայտարարում է, բենզինը թանկացել է գազով քշեք, գազը թանկացել է, այլընտրանք կա, բրդեք ձեր մեքենաները», այս հայտարարությամբ մեկնարկեց «Ելք»-ի՝ «ոչ թանկացումներին», «ոչ թալանին» կարգախոսով երթը:  

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երթի առջևից բրդելով առաջ է գնալու Կանաչ «ջորին», որը հանդիսանում է Հայաստանի տնտեսության խորհրդանիշ՝ այդ ամենի կոնտեքստում. «Տնտեսությունը խոդ չի ընկնում և խոդ չի ընկնի քանի դեռ Հայաստանում չի հաստատվել ժողովրդի իշխանություն »:

Հիշեցնենք, որը երթը մեկնարկել է Շառլ Ազնավուրի հրապարակից, դեպի Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա-Թումանյան փողոց, և կավարտվի Հյուսիսային պողոտայում:

Այս թեմայով