Կանադայի վարչապետ Ջաստին Տրյուդոն ժամանեց Հայաստան

Կանադայի վարչապետ Ջաստին Տրյուդոն քիչ առաջ ժամանեց Հայաստան։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կանադայում Հայաստանի դեսպան Լևոն Մարտիրոսյանը՝ օդանավակայանից լուսանկար հրապարակելով։

Հիշեցնենք, որ Կանադայի վարչապետը Երևան է ժամանել՝ մասնակցելու ՀՀ մայրաքաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։

Բացի Տրյուդոյից, գագաթնաժողովին իրենց մասնակցությունն են հաստատել ևս 25 պետության ղեկավարներ։

Տրյուդոն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կհանդիպի Քվեբեկի վարչապետ Ֆրանսուա Լեգոյին։

Այնուհետև կուղևորվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ կմասնակցի Ֆրանկոֆոնիայի շրջանակում ընտանեկան լուսանկարի ստեղծման արարողությանը։

Վարչապետ Տրյուդոն ելույթով հանդես կգա Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը, այնուհետև կմասնակցի լիագումար նիստին:

Նա նաև կմասնակցի սահմանափակ լիագումար նիստում։

Տրյուդոն երեկոյան ներկա կլինի Հանրապետության հրապարակում կայանալիք գալա համերգին։

Ֆրանկոֆոնիայի շրջանակում Կանադայի վարչապետի հոկտեմբերի 11-ի օրակարգը կավարտվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած վարչապետների ընթրիքին մասնակցությամբ։

RA Minister of Foreign Affairs Zohrab Mnatsakanyan (L) welcomes the Prime Minister of Canada Justin Trudeau (R) at the ‘Zvartnots’ international airport of Yerevan, Armenia

Այս թեմայով