Կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումը

ՀՀ նախագահի նստավայրում այսօր կայացել է հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումը, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:

Շնորհավորելով Սերժ Սարգսյանին՝ երկրի նախագահն ասել է.
«Հաշվի առնելով Ձեր անցած ուղին, կազմակերպչական մեծ փորձն ու հմտությունները, մարդկային որակները՝ վստահ եմ, որ այս պատասխանատու պաշտոնում ևս Ձեր ողջ ներուժը կծառայեցնեք մեր հայրենիքի զարգացմանն ու ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացմանը»:

Հանրապետության նախագահը վարչապետին մաղթել է հաջողություններ և արդյունավետ աշխատանք:

Այս թեմայով