Կայացել է Նալբանդյանի և Լավրովի հանդիպումը

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու իրավիճակը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Հիշեցնենք, վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է շփման գծում ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումների ու ակտիվ տեղաշարժերի մասին, ինչը Ադրբեջանը հերքում է:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի օրը հատուկ հայտարարություն են տարածել՝ ընդգծելով այս «զգայուն ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալու, մասնավորապես, ծանր զրահատեխնիկան առաջնագծից ետ քաշելու ծայրահեղ անհրաժեշտությունը»:

 


Այս թեմայով