Կամո Արեյանը ստում է

Այսօր, վաղ առավոտից երևանցիներին հայտնի 3-րդ գյուղի գերեզմաններին հարակից աղբավայրում շարունակվել են հրշեջ-փրկարարների, «Սանիթեք» ընկերության աշխատակիցների կողմից աղբավայրում առաջացած կրակի տարածման դեմ աշխատանքները։ Մեծ թվով հրշեջների, «Սանիթեք»-ի աշխատակիցների և նշված աղբավայրի աշխատակիցերի կողմից հսկայածավալ աշխատանքներ են կատարվել։

Լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալին թունավորումից փրկել է թանը: Ըստ լրատվամիջոցի Արեյանը ամբողջ օրվա ընթացքում  տեղում հսկել է աշխատանքները:

Աղբավայրին մոտ բնակվող քաղաքացիները բարկացած էին և պահանջում էին Կամո Արեյանից սուտ տեղեկություններ չտարածել: Քաղաքացիներից մեկը՝  Վիգեն Բրուտյանը հայտարարեց, որ օրվա ընթացքում անգամ կես ժամով Կամո Արեյանը տեղում չի եղել. «Որևէ մեկը չի տեսել Կամո Արեյանին, անգամ հրշեջները ու թող հիմա անիմաստ իրենց չգովազդեն: Իսկ եթե ուզում եք ճշմարտությունն իմանալ, մի քանի օր է այս խնդրին հետևողական ուշադրություն է դարձնում ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Բացի նրանից որևէ մեկը իր ուշադրության կենտրոնում չի պահել այս աղբավայրի խնդիրը»,-ասաց մեր զրուցակիցը:

Այս թեմայով