Կալանավորվել է Արշակ Սադոյանի որդին

91de56d1831bef5e42f1c0d2d29764cf-472x265ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի որդին՝ Արեգը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանը: Նրա խոսքով՝ Կոտայքի ՁՊՎ-ում հանդիպել են Արշակ Սադոյանի որդուն և, ըստ նրա խոսքերի՝ իրեն բերման են ենթարկել Հանրապետության հրապարակից՝ մեքենայից իջնելիս։ Երեկ ՁՊՎ-ից նրան տեղափոխել են դատարան և կալանավորել:

Արշակ Սադոյանն էլ ասաց, որ իր որդու դեպքն արտառոց է, որևէ փաստ չունեն և չնայած իրեն խոստացել էին, որ ձերբակալման ժամկետը լրանալուց հետո նրան ազատ կարձակեն, որոշում է կայացվել նրան կալանավորելու մասին: Նրա խոսքով՝ 8-9 հոգով գնացել են իրենց տուն, ներկայացրել են խուզարկություն կատարելու որոշում, նշված է եղել, որ փնտրում են Արեգ Սադոյանի հագին եղած շապիկն ու գլխարկը: Ըստ Արշակ Սադոյանի՝ իր համակարգիչն առգրավվել են: Խուզարկվել է նաև որդու ավտոմքենան: «Բացարձակ անօրինականութուններ են լինում»,- ասաց նա՝ նշելով, որ գրավի միջնորդությունը ևս մերժվել է:

Դիտվել է 1,009 անգամ
 


Այս թեմայով