Կալանավորն ահազանգել է, որ ոստիկանն իրեն համոզել է հանցավոր արարքի կատարումը վերցնել իր վրա. ՀՔԾ

arm147132445051ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը հայտնել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ:

Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։
Մասնավորապես՝ դիտավորությամբ ուրիշի առողջությանը կյանքի համար վտանգավոր ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա. Գ.-ն   ներկայացրած հաղորդմամբ հերքել է իր առնչությունը իրեն մեղսագրվող արարքին՝ հայտնելով, որ դեպքից հետո, իր հետ հանդիպել է նշված հանցավոր արարքը իրականում կատարած անձի՝ ՀՀ ոստիկանության ծառայող եղբայրը, ով իրեն խնդրել, համոզել է, որպեսզի դեպքի կատարումը վերցնի իր վրա՝ խոստանալով 3 օրվա ընթացքում ազատ արձակել տալ, սակայն ոստիկանության ծառայողի կողմից խոստումը չկատարելու պատճառով ինքը ապօրինի հայտնվել է կալանքի տակ:


ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացրած պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

 

Դիտվել է 105 անգամ
 


Այս թեմայով