Կալանավորներին ծեծելով «ձեռնոց են նետել» Հովիկ Աբրահամյանին

55137Օրերս կառավարության որոշմամբ ամրագրվեց կալանավորված անձանց և դատապարտյալներին ծանրոցներ, փաթեթներ հանձնելու նոր արդյունավետ եղանակ՝ համացանցի միջոցով ուղարկելու հնարավորությունը։ Այս որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 22-ի նիստի ընթացքում :

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացնելով նախագիծը ասաց, որ կալանավորներին ու դատապարտյալներին ծանրոցներ ներկայումս ընդունվում են քաղաքացիների կողմից քրեակատարողական հիմնարկներ բերելու միջոցով, ինչն ավելորդ դժվարություններ է առաջացնում։ ««Նախ դժվարություն է ստեղծում հարազատի համար, երկրորդ՝ ՔԿՀ-ներում արգելված որոշ առարկաների ներմուծման հնարավորություն է տալիս, ինչը բացառելու համար տարվում է երկար ստուգում, երրորդ` առկա է ՔԿՀ-ի ծառայողի և դատապարտյալի հարազատի շփման միջոցով կոռուպցիոն ռիսկերի առաջացում։ Այժմ մենք նախագծով առաջարկում են այդ ամենը կատարվի էլեկտրոնային միջոցով` պատվեր ուղարկելու միջոցով»,- հայտարարել էր Հովհաննիսյանը:

Այս տեղեկատվության տարածվելուն պես Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի դեմ մեծ արշավ սկսվեց: Ամեն կերպ փորձում էին սևացնել նախարարին և ներկայացնել, որ նախարարը չի տիրապետում իր ենթակայության տակ գտնվող կառույցները: Արփինե Հովհաննիսյանի դեմ արշավի հետևում կանգնած էր ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանը: Պետք է նկատել, որ նա կոնկրետ պատճառ ուներ Արփինե Հովհաննիսյանի դեմ դուրս գալու համար: ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանը ինքն էր ցանկանում դառնալ Արդարադատության նախարար: Մասնագիտական խանդը ստիպում է Արթուր Օսիկյանին գնալ կտրուկ քայլերի:

Եվ ահա Հոկտեմբերի 23-ի գիշերը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք հարձակվում են կալանավորների վրա և ծեծի ենթարկում նրանց: Այս միջադեպը Արթուր Օսիկյանի կողմից կազմակերպվել է, որպեսզի ցույց տա նախարարի թույլ կողմը և հասկացնի բոլորին, որ նախարարն իրականում չի տիրապետում իրավիճակին:

Վերջին շրջանում շատերի մոտ իսկապես հույս էր արդնացել, որ Արփինե Հովհաննիսյանը էական փոփոխություններ կիրականացնի և դատապարտյալների իրավունքներն էլ ավելի պաշտպանված կլինեն: Արփինե Հովհաննիսյանի նշանակմամբ Հովիկ Աբրահամյանը ևս մեսինջ էր ուղարկում հանրությանը: Այս նշանակմամբ Հովիկ Աբրահամյանը ցույց տվեց, որ իրապես իրավիճակ է փոխվում և դատապարտյալները, նրանց հարազատները և ընդհանրապես հանրությունը կարող է հույս կապել Արդարադատության նախարարության հետ: Արփինե Հովհաննիսյանը հաջողությունը իրապես կարող է դառնալ կառավարության հաջողությունը և կարող է բարձրացնել կառավարության վստահության աստիճանը:


Այս ամենը հաշվի առնելով պետք է փաստել, որ Արթուր Օսիկյանը դեմ է դուրս եկել ոչ միայն Արփինե Հովհաննիսյանին, այլ նաև կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանին և հնարավոր դրական փոփոխություններին: Հիմա  Հովիկ Աբրահամյանը կամ պետք է արմատապես  փոխի իրավիճակը՝ հասնելով Արթուր Օսիկյանի պաշտոնանկությանը, կամ  հարմարվի, այն մտքին, որ բարեփոխումներ տեղի չեն ունենալու:

 


Այս թեմայով