Home » ՄԱՄՈՒԼ » Կադրային փոփոխություններ՝ նաև 6-րդ վարչությունում

Կադրային փոփոխություններ՝ նաև 6-րդ վարչությունում

900-440x293-440x293Հայկական ժամանակ թերթը գրում է.

«ՀՀ ոստիկանության համակարգում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Մեր տեղեկություններով, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը երեկ կադրային փոփոխություն է կատարել նաև ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։ Մասնավորապես, բաժնի պետ Կարեն Մարգարյանը նշանակվել Է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ։ Երեկ նա նաև ստացել է գնդապետի կոչում։ Կադրային փոփոխությունների մասին մեր տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնաթյան հետ կապերի և լրատվության վարչությունից։ Հիշեցնենք, վերջին օրերին Վլադիմիր Գասպարյանը մի շարք կադրային փոփոխություններ Է կատարել համակարգում։ Մասնավորապես, մի շարք բարձրաստիճան ոստիկաններ հեռացվել են զբաղեցրած պաշտոնից»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 242 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy