«Կա՛մ Ղարաբաղի ու հարակից տարածքների հանձնում, կա՛մ պատերազմի նախապատրաստություն, Հայաստանին ընտրություն չեն թողել». Գրիգորի Տրոֆիմչուկ

Trofimchuk1«Հայաստանը դեռ ոչ մի կերպ չի հաղթահարել այս «ոչ լիարժեք» պատերազմը, քանի որ իրավիճակը շփման գծում չի նախորդում ապրիլի 1-ը»,— այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը ապրիլյան պատերազմի օրերին և դրանից հետո:

Նա նշեց, որ կարելի է որքան ցանկանում եք խոսել այն մասին, որ Ադրբեջանը զբաղեցրել է միայն «մի քանի սանտիմետր» հող, սակայն հենց այս հանգամանքն էլ փոխում է ողջ գործը:

Ըստ նրա, եթե կողմերը մնային կանգնած այնտեղ, որտեղ կանգնած էին, բանակցային նոր փուլը կկայանար և ինչ-որ բանի կտաներ: «Բայց ներկայումս, փաստորեն, Ադրբեջանը ավելի է մոտեցել Հայաստանին և հայտարարել իր պահանջների մասին: Սրանից ելնելով` կարելի է կանխատեսել Ադրբեջանի հետագա առաջխաղացումը: Բնականաբար, Հայաստանը ստիպված է լինելու կտրուկ դիմադրություն ցույց տալ, բայց հենց դա էլ կլինի լայնամասշտաբ պատերազմը: Հայաստանին մեծ ընտրություն չեն թողել` կա՛մ գնալ բանակցությունների «ճանապարհային քարտեզ»-ին համապատասխան, հանձնելով Ղարաբաղն ու հարակից տարածքները կտրուկ սահմանված ժամկետներում, կա՛մ զինվել ու պատրաստվել պատերազմի: Բայց ցանկացած իրավիճակից ելքեր գտնվում են, ելք կա նաև այստեղ: Եվ դա Կովկասում ընդհանուր վստահության գոտու ստեղծումն է, քանի որ պարզ, մեխանիկական վերադարձը սովետական ներքին սահմաններին այլևս անհնար է: Այնինչ հարցի նման ձևակերպման համար անհրաժեշտ է փոխել այն բոլոր գործիքներն ու այն բոլոր մասնակիցներին, որոնք զբաղվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով վերջին տասնամյակների ընթացքում:

Անհրաժեշտ է հաշվի առնել նաև հասարակական գործիչներին այնպիսի երկրներից, ինչպիսին Վրաստանն է: Առավել ևս, երբ Ադրբեջանը ևս հրապարակային կերպով արտահայտում է իր դժգոհությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերաբերյալ: Բայց դա խնդրի միայն մեկ մասն է»,-նման տեսակետ հայտնեց Տրոֆիմչուկը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Դիտվել է 933 անգամ
 


Այս թեմայով