Ծուղակից հեռու

Gaz_AJ_006Այսօր ԱԺ-ում քվեարկության կդրվի այսպես կոչված «գազային հանձնաժողով» ստեղծելու հարցը: Հանձնաժողովը, անշուշտ, կստեղծվի: Սակայն մասնագետներն արդեն իսկ մտավախություններ ունեն այդ հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ:

Խնդիրն այն է, որ այս հանձնաժողովի քննարկման առարկա է դառնալու նաեւ գազի կալորիականության հարցը: Վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվում է այն ենթադրությունը, թե գազի կալորիականությունը ՀՀ-ում ցածր է: Մասնագետների կարծիքով սա ծուղակ է: Իրականում գազի կալորիականությունը այնքան է, որքան պետք է լինի: Իսկ այն, որ Հայաստանում, պատկերավոր ասած, «սուրճը դանդաղ է եփում», ինչն անկասկած այդպես է, պայմանավորված է մթնոլորտային ճնշումից, որը Հայաստանում ցածր է: Դրա պատճառով սպառողը ստանում է նոսր գազ եւ միեւնույն ծավալի գազը հաշվիչի միջով անցնելու պարագայում մոտ 15-20 տոկոս ավելի քիչ ջերմություն է տալիս: Մասնագետները խորհուրդ են տալիս ոչ իշխանական պատգամավորներին կենտրոնանալ հատկապես այս հարցի վրա:

Գրում է «Հայկական Ժամանակ» կուսակցությունը

 

Դիտվել է 23 անգամ
 


Այս թեմայով