Ծնողը նորածին երեխային նետել է դաշտում. երեխան մահացել է ցրտից

storage-newsimage-ed7518cc1c2ab73264b97b45f1477b17Օրերս ՀՀ Ոստիկանությունը անհետ կորած քաղաքացու վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել.«Անհայտ կորել է Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ Գարիկ Հուսիկի Արզունյանը  (14.11.1982թ.):Փետրվարի 11-ին ժամը 16.30-ի սահմաններում տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել»,-ասվում էր հաղորդագրության մեջ:

Օրերս ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցները եղել են գյուղում և սկսել են քաղաքացու որոնումները: Ոստիկաններին չի հաջողվել գտնել քաղաքացուն, սակայն որոնումների ժամանակ բնակավայրի մերձակա դաշտերից մեկում գտել են նորածին երեխայի դիակ: Եվ հիմա ոստիկանները ոչ միայն փնտրում են կորած քաղաքացու, այլ նաև այն ստահակ ծնողներին, որոնք գնացել են ման անմարդկային քայլի: Ի դեպ ըստ գյուղում շրջանառվող լուրերի նորածին երեխան ողջ է եղել և մահացել է ցրտից:

 

Դիտվել է 122 անգամ
 


Այս թեմայով