Ծննդկանին թողել հեռացել է. նա կոմայի մեջ է. «Ժողովուրդ»

կոմա«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վանաձոր» բժշկական կենտրոնի շուրջ տեւական ժամանակ է՝ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ծննդատան բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանը դեռեւս 2013-ին ծնունդ է ընդունել, որից հետո ծննդկանին նարկոզից դուրս չեկած վիճակում մենակ է թողել եւ հեռացել, ինչի հետեւանքով ծննդկանը արդեն 3,5 տարի է՝ կոմայի մեջ է:

Այս դեպքով քրեական գործ է հարուցվել, որը հետագայում կարճվել է: Հիվանդանոցը ծննդկանի հարազատներին պարտավորվել էր դրամական փոխհատուցում վճարել:

Ներկայումս ԲԿ-ն քաղհայց է ներկայացրել Դավիթ Շահվերդյանի եւ անեզթոզոլոգ Ալվարդ Հայրապետյանի դեմ՝ հետ պահանջելով տուժած ծննդկանի հարազատներին վճարված գումարը:

Շահվերդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվեց վերը նշված դեպքը մեկնաբանել, ինչպես նաեւ հորդորեց այն չհամեմատել մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպի հետ:

Հիշեցնենք, որ Դ. Շահվերդյանի անունը կապվում է նաեւ հոկտեմբերի 18-ին նույն ԲԿ-ում ծննդկանի մահվան դեպքի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով