«Ծիրանի» ռեստորանի հարևանությամբ հայտնաբերվել է հրազենային վիրավորումով ու դաջվածքներով դի

Փետրվարի 24-ին հրազենի օգտագործմամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող դաշտում տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մահացածի մարմնի վրա կա հրազենային 2 վնասվածք: Տեղում Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որում ներգրավված են մի քանի քննիչ, ինչպես Կոտայքի մարզային քննչական վարչությունից, այնպես էլ Աբովյանի քննչական բաժնից:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի մարմինն ամբողջությամբ դաջված է քրեական աշխարհի խորհրդանիշներով, ութանկյուններով (восьмиконечник):

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Այս թեմայով