Ծիծաղելի է, անհեթեթ է, բլա-բլա, լոլո. Հրանտ Բագրատյանը՝ կառավարության ծրագրի մասին

Կառավարության ծրագրում, որպես կանոն,  ինչ կոնկրետ է, այն ճիշտ չէ, իսկ ինչ ճիշտ է՝ կոնկրետ չէ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«1. էջ 3 «Ներառական տնտեսություն» —

տնտեսությունը ներառական չի լինում։ Ներառական կարող է լինել տնտեսության արդյունքների բաշխումը։

2. էջ 6։ պետական ծառայության համակարգում՝ արժանիքների հիման վրա աշխատանքի ընդունման և առաջընթացի ապահովումը։ Նման անիմաստ նախադասություններ շատ կան։

3. էջ 7։ Առողջապահության ապահովագրության ներդնում — ի՞նչպես, նշել

4. էջ 8։ Գյուղատնտեսության ապահովագրության համակարգի ներդրում — չլինող բան է

5. էջ 8 — Արտաքին և ներքին անվտանգության ապահովում — լոլո

6. էջ 9 — Իրականացվելու է պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի հերթական շրջափուլը, որը թույլ կտա անվտանգության միջավայրի, առկա և հավանական ռազմական սպառնալիքների, դրանց չեզոքացման հասանելի ռեսուրսների և հնարավորությունների համակողմանի գնահատման հիման վրա սահմանել պաշտպանության ռազմավարական պլանավորման նպատակներն ու խնդիրները։ իսկական լոլո

7. էջ 12-15 Ներքին անվտանգություն. Հանցագործության դեմ պայքար, համաճարակների դեմ պայքար և նման բաներ։ Լոլո։

8. էջ 16-19 — Հայ ժողովրդի ինքնության ամրապնդման, քաղաքակրթական արժեքների և պատմամշակութային ժառանգության պաշտպանության ու հանրահռչակման ուղղությամբ: Կառավարությունը կարևորում է մշակութային և գիտակրթական կապերի, մարդկային շփումների և հանրային դիվանագիտության խորացման անհրաժեշտությունը՝ լոլո։

9. էջ18 — Չինաստանը, Հնդկաստանը և Ճապոնիան նորից նույն նախադասության մեջ են, նույն կուպեում։

10. էջ19 — Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի ներգրավվածության խորացումը, ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության բարձր մակարդակով իրականացումը։ Ու՞մ է պետք նման անմիտ նախադասությունը։

11. էջ 19 Խղճուկ և կեղծ է սփյուռքի հետ բաժինը

12. էջ 20-21։ Պայքար կոռուպցիայի դեմ։ Լոզունգներ են։

13. էջ 21։ Այնպիսի նոր համակարգ ներդնելու հնարավորության դիտարկումը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնի հավակնող և նման պաշտոն զբաղեցնող անձինք նոտարական կարգով կլիազորեն համապատասխան լիազոր մարմնին աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպությունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին: Նման լիազորագիր տալուց հրաժարվող անձինք չպետք է կարողանան լինել բարձրաստիճան պաշտոնյա. Սա կատարյալ դեմագոգիա է։ Եկամուտների համատարած հայտարարագրման դեպքում նման բան չի կարող լինել։

14. էջ 24 — Կառավարությունը նպատակ է դնում օտարերկրյա պետություններից և միջազգային դոնոր կազմակերպություններից ստացվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերն առավելագույնս ազգային ընթացակարգերով կազմակերպելու ուղղությամբ: Կատարյալ անհեթեթություն է։

15. էջ29 — Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը։ Բայց այն արդեն վերացած է։ Ըստ ՀԲ-ի կազմում է 1.8%։

16. էջ26-28 — Հատուկ լրագրողները կարող են ռեգիստրից տվյալներ ստանալ։ Այ քեզ բան։ Իսկ եկամուտների համապատասխան հայտարարագրում չի նախատեսված։ Բացի այդ, հատուկը ո՞րն է։ Բա մինչ այդ խոսում էինք իրավունքների հավասարությունից։

17. էջ30-31 — Թոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացում՝ ոչ մի թիվ չկա։

18. էջ 31 Առողջապահություն — ոչինչ չկա, լոլո

20. էջ 32-35 Ու՞մ է պետք այսպիսի նախադասություն՝ Դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների` նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին՝ դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ: լոլո։ Գիտությունը բլա-բլա։

21. էջ 35-37 — Մշակույթ — բլա բլա

22. էջ 37-40 — Սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր — 0

23. էջ 40 — Տնտեսական քաղաքականության նպատակը պետք է դառնա աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը: Ոչ, նպատակը տնտեսական աճն է։

24. էջ 40 — ՀՆԱ միջին աճ՝ 5 տոկոս։ Ծրագրի առաջին թիվն է։

25. էջ 46 — Ծրագրային ժամանակահատվածի ավարտին ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի: Սա երկրորդ թիվն է։ Ի դեպ անհավանական, չհիմնավորված։

26. էջ 49 — Ներքին խնայողությունների խթանման և օտարերկրյա ներդրումների ծավալների շնորհիվ Կառավարության ներկա ծրագրի իրականացման ավարտին հիմնական միջոցների տարեկան համախառն կուտակումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 23-25% մակարդակի։ Սա երրորդ թիվն է։

27. էջ 50 — Մինչև 24 մլն-ը ՇՀ և շահութահարկից ազատելը սխալ քայլ է տնտեսական քաղաքականության իմաստով։

28. էջ 48-51 — Արդյունաբերություն։ Ոչինչ չկա։

29. էջ 52 — Կառավարությունն անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանա-կության հողերի շուրջ 1/3-ը մնացել է անմշակ։ Սա 4-րդ թիվն է։ Ի դեպ, օգտագործվում է տնային տնտեսություն բառակապակցությունը (պետք է լիներ գյուղացիական տնտեսություն)։ Ընդհանուր առմամբ այս բաժնում էլ ոչինչ չկա։

30. էջ 54 — Հանրապետության տարածքային համաչափ զարգացման, տարածքների սոցիալ-տնտեսական կայունության և հետագա տնտեսական աճի ապահովման նպատակով՝ կշարունակվի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգաց¬մանն ուղղված ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների տրամադրման գործընթացը, այն կդառնա ավելի ներառական ու մասնակցային. Ի՞նչ սուբվենցիայի մասին է խոսքը։ Ըստ Սահմանադրության պետք է ինքնաֆինանսավորում լինի։

31. էջ56-57 — Հայաստանը դարձել տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ ՀԱԲ։ Ծիծաղելի է։

32. էջ57 — Արևային կայանների տես կշիռը մինչև 2022-ի վերջը կհասցվի 10%-ի։ Սա 5-րդ թիվն է ծրագրի։

33. էջ59 — 2019-2023 թվականների ընթացքում աշխատանքներ են տարվելու Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի, Կապսի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ: Ուրեմն աշխատանքներ են տարվելու աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ՝ անհեթեթ է։

34. էջ67 — Կառավարությունը երկարաժամկետ տնտեսական աճին նպաստելու նպատակով իրականացնելու է ուղղակի հարկերի բեռի նվազեցում՝ ի հաշիվ անուղղակի հարկերի: Սա կատարելապես անընդունելի է։ Պահանջարկի խրախուսումից առաջարկի խթանմանն ուղղված զարգացման պարագայում ուղղակի հարկերի տեսակարար կշռի բարձրացումն անխուսափելի է», — գրել է Հրանտ Բագրատյանը։

 

Այս թեմայով