Ծեծ, սպառնալիք, հետապնդում. Երևանի նոր ոստիկանապետի իրական դեմքը

d071fa3b666853e45a000feedd52587b-472x265Օգոստոսի 8-ին   Երևանի ոստիկանապետ է նշանակվել Շիրակի մարզի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը։

Սարգիս Մարտիրոսյանը ծնվել է 1963 թ. փետրվարի 25-ին Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղում:

1983-1985 թթ.` ծառայել է զինված ուժերում:

1986-1986 թթ.` Ալթայի մարզի ՆԳ վարչության ընդունիչ-բաշխիչի միլիցիոներ:

1986-1990 թթ.` ԽՍՀՄ ՆԳՆ Օմսկի միլիցիայի բարձրագույն դպրոցի ունկնդիր: 1

990-1993 թթ.` Երևան քաղաքի Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր:

1993-1996 թթ.` Երևան քաղաքի Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ:

1996-1996 թթ. Երևան քաղաքի Արաբկիրի ՆԳ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:

1996-1999 թթ.` Երևան քաղաքի Էրեբունու ՆԳ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:

1999-2002 թթ.` Երևան քաղաքի Շենգավիթի ՆԳ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:

2002-2004 թթ.` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ: 2004-2007 թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:

2007-2010 թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի պետ:

2010-2011 թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի պետ: 2011-2013 թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի պետ:

2013-2014 թթ.` ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պետ: 2014 թ. անձնական նախաձեռնությամբ ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից (երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ):

2015-2016 թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ:

ՀՀ ոստիկանության պետի 2016 թ. մարտի 2-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնին:

Սա Երևանի նորանշանակ ոստիկանապետի պաշտոնական կենսագրությունն է, սակայն մամուլն իր մասին ավելի շատ տեղեկատվություն է հրապարակել դեռևս 2011 թվականից սկսված: Այդ հրապարակումներից պարզ է դառնում, որ Երևանի ոստիկանապետի փոփոխությունը, որևէ դրական փոփոխություն չի բերելու իր հետ: Սարգիս Մարտիրոսյանը ևս համակարգի լավագույն հպատակներից է և նախագահ Սերժ Սարգսյանի նվիրյալներից մեկը:

2011 թվականին Epress.am Սարգիս Մարտիրոսյանի մասին գրել է.«Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը և Կենտրոն համայնքի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը սպառնում են բերման ենթարկված Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին: Նման գրությամբ ձայնագրություն է տեղադրված YouTube կայքում:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին, ժամը` 20:45-ի սահմաններում Հայ Ազգային Կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստների՝ Սարգիս Գևորգյանին, Վահագն Գևորգյանին, Սարգիս Խաչատրյանին և Դավիթ Քիրամիջյանին Պուշկին-Մաշտոց պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանության բաժին: Դեպքի մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել են երիտասարդներ ակտիվիստները: Երիտասարդները ՀԱԿ-ի հունիսի 30-ի հանրահավաքին  ընդառաջ բաժանելիս են եղել Հայ Ազգային Կոնգրեսի թերթերը»,-գրել էր կայքը:

YN.am-ը հրապարակել է մի տեղեկատվություն, որտեղ ասվում է.«Այսօր` մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 02 ԼՕ 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։ Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս պարզ չէ, թե ով է վարորդը և արդյոք նրա հետ ուղևորներ եղել են, և վթարի հետևանքով կա՞ն տուժածներ։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ երբ նկարահանում էր վթարը, սպիտակ հագուստով մի տղամարդ խոչընդոտում ու սպառնալիքներ էր տեղում, որպեսզի նկարահանումները չկատարվեն, որից հետո տեսնելով, որ իր խոսքը ֆոտոլրագրողի համար դատարկ օդ է, սկսեց տալ Գյումրիի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի անունը, թե «նկարահանումները դադարեցրա, քեզ հեսա Մարտիրոսյան Սաքոն կզանգի», սակայն տեսնելով, որ դա նույնպես համարվեց դատարկ օդ, սկսեց հայհոյանքներ ու սպառնալիքներ տալ։ Կատարվածի մասին ֆոտոլրագրողը պատրաստվում է տեղեկացնել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ- լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին։ Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով, այդ ինքնավստահ տղամարդը Երևանում գործող «Գարուն» սուպերմարկետի սեփականատերն է։ Վթարի մասին արդեն տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Գյումրի քաղաքի Սարոյան փողոցի բնակիչ, 53-ամյա Սուրեն Գևորգյանի անվամբ»,-գրել է կայքը:

 «Հայկական ժամանակ» օրաթերթի 2011 թվականի հրապարակումներից մեկից էլ հասկանալի է դառնու, թե Կենտրոն համայնքի ոստիկանությունը ինչպես էր վարվում քաղաքացիական ակտիվիստների հետ, երբ Կենտրոնի ոստիկանապետ էր Սարգիս Մարտիրոսյանը.«Ըստ այդմ` իրենք Տերյան փողոցով զբոսնելիս են եղել, երբ տեսել են, որ մի քանի տասնյակ կարմիր բերետավորներ վազում են «Խնկո Ապոր» գրադարանի ուղղությամբ: Քայլելով ոստիկանների հետեւից, երիտասարդները տեսել են, որ Տիգրան Առաքելյանը եւ Արտակ Կարապետյանը ընկած են գետնին, եւ մի քանի տասնյակ կարմիր բերետավորներ ոտքերով հարվածներ են հասցնում նրանց: Տեսնելով երիտասարդներին, «իրավապահները», բացականչել են` «Լեւոնականները եկան» ու շարունակել են ծեծը: Երիտասարդները պահանջել են, որ կարմիր բերետավորները անմիջապես դադարեցնեն այն, ինչից հետո նրանց է մոտեցել կամիր բերետավորների հրամանատար Արթուր Տեր-Թադեւոսյանը ու ասել, թե «մի րոպե, ես հենց հիմա տղեքիս հետ եմ քաշում», բայց դրա փոխարեն երեք տասնյակ կարմիր բերետավորներին հրամայել է հարձակվել երիտասարդների վրա: Մի քանի րոպե տեւած ծեծկռտուքից հետո ոստիկանները ձեռնաշղթաներ են հագցրել յոթ երիտասարդների ձեռքերին եւ բերման ենթարկել ոստիկանության բաժին, բռնության ենթարկելով նրանց մեքենաներում, ապա նաեւ` բաժնում: Երեւանի ՁԱՊՎ երիտասարդները տեղափոխվել են «մեծ շուքով». ամեն մեկը նստեցվել է ոստիկանական մի «ԳԱԶԵԼ»-ի մեջ, որը ուղեկցել են ոստիկանական երկու ավտոմեքենա: Իսկ բաժնից նրանց հանել են դիմակավոր ոստիկանները (ոստիկանության հատուկ նշանակության վաշտի ծառայողները): Հարազատների հետ տեսակցության ժամանակ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ երիտասարդները խնդրել են իրենց անունից բարեւել բոլոր ընկերներին եւ փոխանցել, որ իրենք իրենց հոգեպես շատ լավ են զգում, ընկճված չեն: Սարգիս Գեւորգյանը ասել է. «Գտնվելով ազատության, թե անազատության մեջ, ոստիկանության բաժնում, թե ՁԱՊՎ-ում, պայքարելու ենք մեր երազած Հայաստանում ապրելու համար, եւ թող որեւէ մեկի մտքով չանցնի, որ բռնությունը կամ անազատությունը կարող է ճնշել, առավել եւս` կոտրել մեզ»: Իսկ նախորդ գիշեր Կենտրոնի ոստիկանության բաժնի շուրջ իրադարձությունները զարգանում էին դեդեկտիվի սցենարով: Մի քանի ժամ ակտիվիստների հարազատները ոչ մի տեղեկություն չէին կարողանում ստանալ, թե ինչ է կատարվում: Հետո պարզվեց, որ տղաները բաժնից գաղտնի դուրս են հանվել ժամը 4.30-ի սահմաններում, ավտոմեքենաների մեջ դիմակավոր ոստիկաններով շրջափակված: Փորձելով պարզել, թե ուր են տեղափոխվել երիտասարդները, Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ Կոնգեսի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը ժամը 05.00-ի սահմաններում հանդիպեցին ու զրուցեցին Կենտրոնի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի հետ: Զրույցի ժամանակ Մարտիրոսյանը հաստատել է, որ ակտիվիստները ձերբակալվել են, սակայն հրաժարվել է ասել, թե ուր են նրանք տեղափոխվել….»:

Դիտվել է 6,897 անգամ
 


Այս թեմայով