Ծեծկռտուք Երևանի քաղաքապետարանում. ոստիկանություն է հրավիրվել

Երևանի ավագանու այսօրվա նիտում «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները սրվակներով կոյուղաջրեր էին բերել նիստին:

«Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը փորձեց կոյուղաջրերից մեկը տանել Տարոն Մարգարյանի մոտ, որից հետո սկսվեց հրմշտոց, որը վերածվեց ծեծկռտուքի:

Այս պահին նիստն ընդհատվել է, ոստիկանություն է հրավիրվել Երևանի քաղաքապետարան:

 


Այս թեմայով