«Ծառուկյան» խմբակցությունը դեմ կքվեարկի 2018թ. պետբյուջեին. Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական քննարկմանը Ծառուկյան» խմբակցության անունից ելույթ ունեցավ Նաիրա Զոհրաբյանը, ով վրդովված էր, որ ԱԺ դահլիճում ներկա չէին վարչապետն ու փոխվարչապետը:

«Այն, որ կառավարության ղեկավարը, փոխվարչապետը այստեղ չէ, սա շատ պարզ խոսում է այն բանի մասին, որ չի հետաքրքրում իրենց այստեղ քննարկումները, քանի որ լավ գիտեն, որ ինչ էլ խոսեն, միևնույնն է՝ կա մեծամասնություն, որը կբերվի պատեհ պահի դահլիճ և երկրի տնտեսական կարևորգույն փաստաթուղթը կսղղացնեն և կանցկացնեն: Դրա համար Կառավարության մի քանի ներկայացուցիչներ են ներկա, որոնք վստահաբար ձանձրանում են ընդդիմության ելույթներից, որովհետև գիտեն կա քաղաքական որոշում և վաղն առավոտյան այստեղ դակվելու է»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև պետական պարտքին և նշեց, որ հունվարի 1-ց ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու արտաքին պարտքի բեռը 2200 դոլար կկազմի և այդ պարտքն աճում է:

Պատգամավորը մեջբերեց Ֆինանսների նախարարի հայտարարությունը, թե մարդկանց մեջ չպետք է ծուլություն սերմանել: «Պետք չի դասագրքային աքսիոմ ասել, դե տվեք այդ հնարավորությունը մարդկանց աշխատելու, որտեղ են այդ հնարավորությունները, բացի ձեր ներդրումային փուչիկներից»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այս կառավարությունը եկավ բավականին բարձր նոտա վերցրած, մինչդեռ այլ բան ստացվեց: «Իրենք ամրացրեցին կոռուպցիան, տնտեսական մենաշնորհները, իրենք տեղավորվեցին, մերձավորներով ու թիմակիցներով: Տեղի ունեցավ արատավոր ճյուղի վրա նստածների կարգավիճակի փոփոխություն, ոչինչ ավելի»,

Այս թեմայով