Ծառուկյան խմբակցության պատգամավորները հանդիպել են IYDU ղեկավար կազմի հետ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մշտապես կարևորել է երիտասարդների ներգրավվածությունը քաղաքական հասարակական գործընթացներում: ԲՀԿ երիտասարդների միության ներկայացուցիչներն ու ԱԺ Ծառուկյան խմբակցության մի խումբ պատգամավորներ այսօր հանդիպում են ունեցել Միջազգային դեմոկրատական երիտասարդական միության ղեկավար կազմի և անդամների հետ: Միջազգային դեմոկրատական երիտասարդական միությունը աշխարհի ամենամեծ աջ-կենտրոնամետ քաղաքական ուժերը համախմբող երիտասարդական կառույցն է: ԲՀԿ երիտթևը պատրաստվում է այս կազմակերպության հետ ունեցած ընկերական հարաբերությունները առաջիկայում վերածել փաստաթղթավորաված պաշտոնական գործընկերության:

 


Այս թեմայով