«Ծառուկյան» դաշինքը նախևառաջ քննարկում է վարչապետի՝ իր թեկնածուի հարցը. Սերգեյ Բագրատյան

Վարչապետի պաշտոնում մնալու համար Կարեն Կարապետյանը ցանկությունից զատ պետք է նաև հնարավորություն ունենա, լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Հնարավորություն ունի, թե ոչ, դա ցույց կտա ՀՀԿ որոշումը», — նշեց պատգամավորը։

Aysor.am-ի դիտարկմանը՝ եթե «Ելք»-ն առաջարկի վարչապետի թեկնածու, արդյոք «Ծառուկյան» խմբակցությունը կաջակցի «Ելք»-ին՝ Բագրատյանն ասաց.

«Նախևառաջ «Ծառուկյան» դաշինքը քննարկում է իր թեկնածուի հարցը։ Երբ մենք ոչ նպատակահարմար կգտնենք թեկնածու առաջադրել, կդիտարկենք մյուս առաջարկությունները»։

 


Այս թեմայով