Ծառուկյանն իր ստորագրությունը դրեց ՀՀԿ խորհրդի գնահատականների տակ

sharm««Այո, ես ծանոթացել եմ նշյալ անձի ելույթին եւ հերթական անգամ արձանագրել եմ. որ ինքը կարդում է այլ ուժերի կողմից իրեն հրամցված տեքստը: Ավելին ՝ չգիտակցելով, չհասկանալով, թե ինչ է կարդում»,-«Առավոտի» հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարցին ՝ կարդացե՞լ է ԲՀԿ առաջնորդի պատասխան ելույթը եւ ի՞նչ մեկնաբանություններ ունի:

«Բայց եթե նույնիսկ գիտակցել է, ապա շատ ավելի վատ իր համար, որովհետեւ նույն այդ տեքստում ինքն ընդունում է բոլոր այն մտքերը, որոնք նախօրեին հնչեցին ՀՀԿ խորհրդի նիստում»,-շարունակեց մեր զրուցակիցը՝ նկատի ունենալով այն, որ Գագիկ Ծառուկյանն իր պատասխանը սկսել էր «ես դասական իմաստով քաղաքական գործիչ չեմ» արտահայտությամբ։ «Շատ շնորհակալություն ՀՀԿ խորհրդի գործընկերների կարծիքի հետ համաձայն լինելու համար: Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն ընդունում է մեր ասածները: Իսկ մեր ասածներն այլ բան չեն. քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, չի կարող երկրորդ քաղաքական ուժի ղեկավարը լինել ոչ քաղաքական գործիչ, եթե լավ գործարար է, պետք է բիզնեսով զբաղվի: Արձանագրում եմ, որ Ծառուկյանն իր ստորագրությունը դրեց ՀՀԿ խորհրդի գնահատականների տակ»»,–փոխանցում է թերթը։
Ամբողջությամբ՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 35 անգամ
 


Այս թեմայով