Ծառուկյանն իր խոսքը գործ է դարձնում. Գագիկ Ծառուկյան

1426693067_sapozhnik-2015-3Մենք արդեն տեղեկացրել էինք, որ այսօր՝ Ժամը 17-ին, Նոր Հաճնում տեղի կունենա ԲՀԿ նախկին առաջնորդ ԳագիկԾառուկյանի ֆինանսավորմամբ կառուցված Սուրբ Ամենափրկիչեկեղեցու բացման արարողությունը:
Եկեղեցու բացմանը մասնակցելու է իշխանական ողջ էլիտան: Կլինեն հյուրեր նաև այլ երկրներից:
Եկեղեցու օծման արարողությունն իրականացնելու է անձամբ կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով եկեղեցիների կառուցմանը՝ ասել է, որ ինքը հենց այնպես եկեղեցիներ չի կառուցում.«Ես եկեղեցիները հենց այնպես չեմ կառուցում: Նոր Հաճընում եկեղեցի չկա: Եղել է 45 տարի առաջ պրոյեկտը և ոչ ոք չի կառուցել: Ժողովուրդն ինձ դիմել էր այդ խնդրանքով, որ որևիցե մի տեղ լինի` աղոթատեղի, և ես իրենց խոսք էի տվել և ոնց որ միշտ` Ծառուկյանն իր խոսքը գործ է դարձնում»,-եզրափակեց իր խոսքը գործարար Գագիկ Ծառուկյանը:

Դիտվել է 80 անգամ
 


Այս թեմայով