Home » ՄԱՄՈՒԼ » Ծառուկյանի և Հովհաննիսյանի հանդիպումը գաղտնի տեսագրվե՞լ է

Ծառուկյանի և Հովհաննիսյանի հանդիպումը գաղտնի տեսագրվե՞լ է

G-RԴեռեւս 2013 թվականի մարտին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու «Ժառանգություն» կուսակցութայն ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեցին միմյանց: «Ժառանգության» ղեկավար Ր. Հովհաննիսյանը դուրս գալով «առյուծների վանդակից» հայտարարեց, թե իր համար անակնկալ չէր Գ. Ծառուկյանի հայտարարությունը, որ ԲՀԿ-ն չի պատրաստվում ընդդիմություն դառնալ, ինչին ի պատասխան` ԲՀԿ գրասենյակը հայտարարություն տարածեց, թե Ր. Հովհաննիսյանը թերի եւ ոչ ստույգ մեջբերումներ է կատարել առանձնազրույցից: Սրան հետեւեց «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի խոսքը, թե «պարոն Ծառուկյանի հետ հանդիպման գնացող ցանկացած մեկը պետք է պատրաստ լինի, որ իրեն գաղտնի ձայնագրում են, ցավալի է, իհարկե, որ իրենք խոստովանում են, որ նման բան կա»:

Ահա՝ ուղիղ մեկ տարի անց՝ մարտի 14-ին, նույն գործիչները կրկին հանդիպեցին:  «Ժողովուրդ»-ի հարցին, թե Ր. Հովհաննիսյանը մտավախություն չունի՞, որ Ծառուկյանն իր սովորության համաձայն կարող է գաղտնի ձայնագրած լինել առանձնազրույցը, ԺԿ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Ոչ, ոչ մի մտահոգություն չի եղել, ու կարծում եմ, որ անցած անգամ պարզաբանվել է»:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

Դիտվել է 111 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy