Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալով, քաղաքական դաշտը անապատի վերածվեց

12728989_1659818470958785_1389161776344140120_nԵրբ անցյալ տարի Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ քաղաքականությունից, դրանից հետո քաղաքական դաշտը մեր երկրում անապատի վերածվեց: Սա այնքան ակներև փաստ է, որ դրա հետ ուղղակի անհնար է չհամաձայնվել: Այս անապատում մենք տեսանք, թե ինչ արժե նրանց խոսքերը, ովքեր Ծառուկյանին կոչ էին անում ամեն գնով հեղափոխություն անել: Բոլոր այդ «ռադիկալ ընդդիմադիրները» արդեն մեկ տարի է առավելագույնն ինչ անում են, ստատուս գրելն է ու ռեալ ոչ մի քայլ չձեռնարկելը՝ երկրում ինչ-որ բան փոխելու համար: Իսկ փոխելու դեռ շատ բան կա: Սա վկայում է այն բանի մասին, որ քաղաքական դաշտըլուրջ վերաձևավորման կարիք ունի, և քաղաքական դաշտում այսուհետև պետք է տեղ ունենան միայն պարկեշտ մարդիկ, ոչ թե մարդիկ, ովքեր, Ծառուկյանի կամ այլ գործիչի մեջքի հետևում թաքնվելով, փորձելու են իրենց անձնական խնդիրները լուծել:

Գրում է Հրանտ Ենոքյանը

Դիտվել է 228 անգամ
 


Այս թեմայով