Ծառուկյանի վերադարձի պարագայում՝ շատերը կհայտնվեն քաղաքական լուսանցքում

Gagik-TsarukyanՇահագրգիռ ուժերը առիթը բաց չեն թողնում շահարկելու Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին լուրերը: Մի կողմից իրենք շրջանառում են այդ լուրերը հենց իրենց սպասարկող խողովակներով, մյուս կողմից սկսում խոսել վերջինիս վերադարձի հնարավորությունների մասին:
Հարկ է նշել, որ երբ ասում ենք շահագրգիռ ուժեր նկատի ունենք քաղաքական դաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչներին: Ծառուկյանի վերադարձը հետաքրքրում է թե իշխանական թևի որոշ ներկայացուցիչներին, թե ընդդիմադիր թևին, թե թվացյալ իշխանականներին ու ընդդիմադիրներին:
Շահագրգիռներից ամենաազնիվը, ամենամաքուրն ու հավատարիմը, թերևս ժողովուրդն է, որ նույնիսկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո, չէր դադարել նրա անվան հետ հույսեր կապել, չէր դադարել խնդրի դեպքում անմիջապես թակել Ծառուկյանի դուռը, քանզի Ծառուկյանը միշտ պատրաստ է օգնելու, քանզի Ծառուկյանը անկախ ամեն ինչից պատրաստ է աջակցելու բոլորին և յուրաքանչյուրին, քանզի միայն նրա հետ էին կապում իրենց խնդիրների լուծումը, քանզի միայն նրա հետ են կապում իրենց այսօրվա օրն ու իրենց երեխաների ապագան…
Ահավասիկ, հենց Ծառուկյանի տարիների նվիրվածությունն է, որ երեկ մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներին ստիպել էր հավաքվել նրա առանձնատան մոտ, պահանջել նրա վերադարձը քաղաքականություն, պահանջել, որ իրենց մենակ չթողնի, իսկ Ծառուկյանը չնայած նրան, որ դեռ որոշում չի կայացրել, ինչպես միշտ մնաց իր բարձունքի վրա՝ հանդիպեց հավաքվածներին և վստահեցրեց, որ ցանկացած պարագայում նա չի թողելու և ոչ մեկին, չի թողելու ինչպես չի թողել ոչ մեկին և երբեք…
Բավական է հիշատակել քաղաքականությունից հեռանալուց հետո նրա միջնորդությամբ կատարված աշխատանքները և ամեն ինչ իր տեղը կնգնի, բավական է միայն նշել նրա էլ ավելի մեծ ուշադրությունը Հայաստանին, Արցախին, Սփյուռքին և նույնիսկ խուլ ու համրին պարզ կլինի, որ Ծառուկյանի նպատակը քաղաքականության մեջ և դրանից դուրս պաշտոններ զբղեցնելը չէ, սեփական շահը չէ, այլ բոլորի և յուրաքանչյուր Հայի բարեկեցությունն է, յուրաքանչյուր Հայի, Արցախի ու Հայաստան Աշխարհի ապագան է՝ վաղվա օրը:
Հ.Գ. Ծառուկյանի նվիրվածությունն ու հայրենասիրությունն է պատճառը, որ նրա անվան հետ կապված ցանկացած միջոցառում կատվածահար է անում քաղաքական դաշտի թե ընդդիմադիր, թև իշխանական թևի որոշ ներկայացուցիչների առօրյան: Ծառուկյանի վերադարձն է, որ կարող է չեղարկել նրանցից և յուրաքանչյուրի հաշվարկները 2017թ.-ի խորհրդարանում հանգրվանելու կապակցությամբ, քանզի Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու պարագայում նրանցից շատերը ուղղակի հայտնվելու են քաղաքական լուսանցքում: Քաղաքական գործիչների խուճապն է, որ ստիպել է վարձել տասնյակ գրչակների՝ Ծառուկյանի հնարավոր վերադարձը սևացնելու, Ծառուկյանի վերադարձը պահանջող մեր հայրենակիցների արդար պահանջին այլ ենթատեքստեր տալու՝ միայն թե Ծառուկյանը չգա, միայն թե Ծառուկյանի գալով իրենք չզրկվեն իրենց երազած պատգամավորական մանդատներից:
Հ.Գ.Գ. Նմանատիպ գործիչներին մնում է միայն հիշեցնել, գուցե՝ զգուշացնել, որ պատգամավոր դառնում են, ոչ հանգամանքներից ելնելով այլ՝ տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում, այլ ժողովրդի խնդիրներին ու հոգսերին լուծումներ տալով, ոչ նրանց մասին ընտրությունից ընտրություն հիշելով:

Գրում է Հայաստան Աշխարհ ֆեյսբուքյան էջը:

 


Այս թեմայով