Ծառուկյանի ջերմոցներում «գաճաճ» բանանի մեկ ծառ կա

gagik-tsarukyan_4 (1)«Գագիկ Ծառուկյանը բանանի բիզնես չունի եւ ընդհանրապես առնչություն չունի էդ ոլորտի հետ»: Մեզ հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը այսպես արձագանքեց մամուլի այն հրապարակումներին, որոնց համաձայն Գագիկ Ծառուկյանը նոր՝ գաճաճ բանաններ աճեցնելու բիզնես է սկսել եւ արդեն որոշակի խմբաքանակ արտահանել է:

«Կան ջերմոցներ, որ գործում են Ռոզա Ծառուկյանին պատկանող «Մուլտի ագրո» արտադրական կենտրոնի կազմում: Այնտեղ բուծվում է վարունգ, պոմիդոր, բայց ոչ երբեք բանան: Այնտեղ մեկ ծառ կա, որ 20 տարի առաջ էկզոտիկայի համար տնկվել է եւ խնամվում է մասնագետների կողմից: Ընդամենը էկզոտիկ նպատակներով ջերմոցում տնկվել է էդ մեկ հատիկ ծառը, որը տարեկան մեկ կամ երկու հատիկ բանան կարող է տալ»,- տեղեկացրեց Տոնոյանը:

Ծառուկյանի մամուլի խոսնակից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Ծառուկյանի ընտանիքի անդամներից որեւէ մեկի անունով էլ չկա նման բիզնես: «Ես նման տեղեկություն չունեմ»,- արձագանքեց նա:

Դիտվել է 137 անգամ
 


Այս թեմայով