Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ծառուկյանի ջանքերը Հայաստանին հաղթանակ բերեցին

Ծառուկյանի ջանքերը Հայաստանին հաղթանակ բերեցին

1058Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, առաջին անգամ մասնակցելով բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, դարձավ մրցաշարի չեմպիոն:

Հայաստանի հավաքականը, դուրս գալով այս մրցաշարի եզրափակիչ, իրավունք ստացավ հաջորդ մրցաշրջանում մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ընտրականի փուլին:

Սա իսկապես անսպասելի և հրաշալի արդյունք էր։ Բասկետբոլը Հայաստանում լայն տարածում չունեցող մարզաձև է, սակայն այն աշխարհում ամենահայտնի մարզաձևերից մեկն է, և խաղը բավական մեծ ժողովրդականություն է վայելում:

Իհարկե, թիմն արել է անհնարինը և կարողացել մեծ արդյունք արձանագրել, սակայն մենք պետք է նկատենք մեկ այլ՝ ավելի մեծ աշխատանք՝ առանց որի անհնար կլիներ պատկերացնել նման հաջողություն: Իհարկե, դա ՀԱՕԿ-ի և նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի անասելի ջանքերն են, որ այս ընթացքում ներդրվեց՝ թիմ կազմելու և նրանց համար լավագույն պայմաններն ապահովելու համար:

Գագիկ Ծառուկանի ուշադրության և ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ստեղծել մի այնպիսի թիմ, որը Հայաստանի անունը բարձր պահեց նաև այս ճակատում:

Ընդհանրապես առողջ և լավ հասարակություն ունենալու համար շատ կարևոր է, որպեսզի մարդկանց մեջ տարածված լինեն ամենատարբեր մարզաձևերը, իսկ մարզաձևերը տարածվում են տվյալ մարզաձևում երկրի  հավաքականների հաղթանակներով: Ահա այսպես Գագիկ Ծառուկյանի և նրա հավաքագրած թիմի ջանքերի շնորհիվ մեր հասարակության կյանք մտավ մի նոր մարզական երևույթ՝ բասկետբոլը, որն իր հաղթական մեկնարկով, վստահ ենք, վարակելու է շատերին և կարճ ժամանակ հետո կարելի է ականատեսը լինել, թե ինչպես է այս սպորտաձևը տարածվում մեզանում:

Դիտվել է 452 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy