Ծառուկյանի ո՞ր ընկերությունները կարող են ստուգվել

car«ՀՀԿ խորհրդի հայտնի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը, ի թիվս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ կիրառվելիք քայլերի, խոսել էր նաև հարկերի մասին: «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Այսինքն՝ չի բացառվում, որ շուտով հարկային ստուգումներ սկսվեն Ծառուկյանին ամբողջությամբ կամ մասամբ պատկանող ընկերություններում: Իսկ դրանք բավականին շատ են: 2014 թվականի խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված 1000 ընկերություններից 16-ը փոխկապակցված են Ծառուկյանի հետ: Եվս մեկուկես տասնյակ ընկերություններ կան, որոնք մի քանի տասնյակ միլիոն դրամի հարկեր են մուծում, սակայն խոշորագույնների ցանկում չեն: Նշենք, որ միայն վերը նշված 16 ընկերությունները միասին 2014 թվականին պետբյուջե են վճարել ավելի քան 12.3 միլիարդ դրամի հարկեր: Մի խոսքով, այսպես ասած, ռիս-կային խմբում են առաջին հերթին՝ խոշոր ընկերությունները, որոնց թվում են Օնիրա Քլաբ ժամանցային կենտրոնը, «Զվարթնոց Հենդլինգը», Արարատցեմենտը, Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը, Հայ-բելառուսական առևտրի տունը, Մագաս Ինվեստը, Մուլտի Լեոնը, Կոտայքի գարեջրի գործարանը, Մուլտի գազը և»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 52 անգամ
 


Այս թեմայով