Ծառուկյանի նվերը ըմբիշներին. 250 առաջատար ըմբիշներ Երևանում էին (Video)

21«Երևան էին եկել 15 երկրի մոտ 250 առաջատար ըմբիշներ»:

Հուլիսի  18-ին  Երևանի «Միկա» մարզադահլիճում մեկնարկել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի գավաթակիր Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 20-րդ հոբելյանական մրցաշարը:
Միջազգային խոշոր ստուգատեսին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 15 երկրի մոտ 250 առաջատար ըմբիշները:

Մրցանակային հիմնադրամը կազմում է 88 հազար դոլար: Առաջին տեղը զբաղեցրած ըմբիշը պարգեւատրվում է 5000 դոլար, արծաթե մեդալակիրը՝ 3000, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 1000: 65 կգ քաշային կարգում խաղարկվում էր նաեւ հատուկ մրցանակ՝ ավտոմեքենա, որին արժանացավ Դավիթ Սաֆարյանը:

Դիտվել է 328 անգամ
 


Այս թեմայով