Ծառուկյանի մասին տեսած երազը փորձում են իրականություն ներկայացնել

Carukyan_19.091Գագիկ Ծառուկյանը արդեն երկար ժամանակ է հայտարարել է քաղաքականությունից դուրս գալու մասին:

Այսօր Analitik.am լրատվականը հրապարակել էր մի տեղեկատվություն, որում բավական «մեծ բացահայտում» էր իրականացրել: Պարզվում է կայքի «աղբյուրները» քնել են ու երազ    տեսել,  որ գործարար Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն.«Ըստ մեր աղբյուրների, Ծառուկյանը մտերիմների շրջապատում շարունակ բողոքում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից և հայտարարում, թե ցանկության դեպքում կարող էր մի քանի իշխանափոխություն իրականացնել, սակայն չուզեց և մեծահոգություն դրսևորեց: Ավելի մանրամասն Ծառուկյանի ծրագրերի մասին կներկայացնենք մեր հաջորդիվ հրապարակումներում«,-գրում է կայքը:

Ի վերջո անհասկանալի է նման հրապարակումների իմաստը: Գագիկ Ծառուկյանը արդեն երկար ժամանակ է հայտարարել է քաղաքականությունից դուրս գալու մասին և այս ընթացքում չի եղել դեպք, որը ստիպի մտածել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը մտածում է ինչ որ «ռևանշի» մասին: Այստեղ մի բան է հասկանալի, որ կայքը հերթական «մատից ծծած» հրապարակումն է արել: Սա հասարակությանը ևս մեկ անգամ մոլորեցնելու փորձ է, որը հստակ իր պտուղները չի տալու և չի խանգարելու այն ընթացքը, որը բռնել է Գագիկ Ծառուկյանը, այն է ավելի մեծամասշտաբ բարեգործական ծրագրերի իրականացումը և ավելի շատ մարդկանց օգտակար լինելը:

Դիտվել է 627 անգամ
 


Այս թեմայով