Ծառուկյանի դեմ արշավը սկսված է

download (1)Մի քանի օր առաջ բնապահպանության նախարարությունը, «ստուգողական կրակոցի» հանգույն, կապարակնքել է Գագիկ Ծառուկյանին պատկանող, իր դստերը, Արգամիչի որդուն կտակած «Արարատ» ցեմենտի գործարանը սնուցող պոմպակայանը: Ըստ մեր աղբյուրների` Արարատի մարզի ոստիկանության քննչական բաժնում դեռեւս անցած տարվա վերջին հարուցվել է քրեական գործ «առ այն», որ մարզի հազարից ավելի խորքային հորերի միայն 400-ն են օրինական, մյուսները շահագործվում են ապօրինաբար: Դրանք հիմնականում ձկնաբուծական բիզնեսն սպասարկող հորերն են, որոնք պատկանում են նույն մարդկանց: Ինչ վերաբերում է «Արարատ-ցեմենտին», ապա վերջինիս պայմանագիրը, ըստ ԲՀԿ մեր աղբյուրի, ավարտվել էր անցած տարվա  դեկտեմբերի 21-ին, իրենք նոր պայմանագիր կնքելու գործընթացն են հիմա իրականացնում, բայց քանի որ նոր պայմանագիրը պատրաստ չէ եղել, բնապահպանները եկել-կտրել են նաեւ իրենց ջուրը, «ոտքի հանելով» գործարանի աշխատողներին` մարտի 1-ի միտինգին ընդառաջ, որոնք բողոքում էին նաեւ ոստիկաններից: Եվ դա այն դեպքում, երբ մարզի ոստիկանապետն Արգամիչի եղբորորդին՝ Արսեն Աբրահամյանն է: Ի դեպ, մեկ օր հետո կապարակնիքը հանվել է, եւ ցեմենտի գործարանի ջրամատակարարումը վերականգնվել է: Սակայն այդ մեկ օրվա ընդհանուր կապարակնքումը շատ մեծ վնաս է հասցրել մարզի ձկնարդյունաբերությանը. ձկների մեծ մասը սատկել է` մեծ վնաս հասցնելով ձկան մագնատներին: Ըստ մեր աղբյուրների, դա հենց այնպես չի եղել, այլ բարձր իշխանությունների գիտությամբ. սրանով ոմանք կարմիր քարտ են ստացել առաջիկա զարգացումներին ընդառաջ:

 

Գրում է <<Հրապարակ>> օրաթերթը

 


Այս թեմայով