Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ծառուկյանի ամենաճոխ նվերը. այն մի քանի տասնյակ միլիոն արժի

Ծառուկյանի ամենաճոխ նվերը. այն մի քանի տասնյակ միլիոն արժի

gagik_tsarukyanԽՍՀՄ փլուզումից հետո հայկական սպորտը անուշադրության էր մատնվել:Հայաստանում չէր իրականացվում որևէ մեծամաշտաբ սպորտային նախագիծ:

Արդեն մի քանի տարի է Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեն ղեկավարում է գործարար, բարերար Գագիկ Ծառուկյանը և արդյունքներն ակնհայտ են: Հայաստանը նախկին ԽՍՀՄ անդամ այն եզակի երկրներից է, որտեղ սպորտային հեղինակավոր շատ նախագծեր չեն իրականացվել: Պատճառն այն է , որ այստեղ չկային համապատասխան պայմաններ՝ մարզիկների հանգստի, մարզանքի և միջոցառումներն իրականացնելու համար: Մեր երկիրը դեռևս շահագործում է ԽՍՀՄ տարիներին կառուցված սպորտային համալիրները, որոնք արդեն իսկ չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին:

Եվ ահա մի քանի ամսից պատրաստ կլինի Հայաստանի օլիմպիական ավանը, որը եզակի է իր տեսակի մեջ մեր երկրում: Ըստ մեր տեղեկությունների ,ավանի կառուցման համար ծախսվել է մի քանի տասնյակ միլիոն դոլլար: Ավանը գերժամանակակից և հարմարավետ պայմաններ է առաջարկում ամենատարբեր մարզաձևերը ներկայացնող մարզիկներին: Կարելի է փաստել, որ այս համալիրը մեծ խթան կհանդիսանա հայկական սպորտի զարգացման համար:

Դիտվել է 1,084 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy