Ծառուկյանին ստուգել են, ստուգելու են, երբ գան՝ մեր դռները բաց է

«Ծառուկյանին ստուգել են , ստուգելու են, երբ գան՝ մեր դռները բաց է, ցանկացած պահի կարող են գալ և ստուգումներ անցկացնել»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խոսելով ԱԱԾ-ի կողմից իրականացվող հնարավոր ստուգումներից, որոնք կարող են տեղի ունենալ նաև Գագաիկ Ծառուկյանին ընտանիքին պատկանող բիզնես շրջանակներում:
«Եթե դրսի բիզնեսներից փող չգար, այդ ամենը կարող են բանկերը ստուգել ու ֆիքսել, թե ամեն ամիս դրսից ինչքան գումար է գալիս, որ Ծառուկյանը իր խնդիրներն ու հոգսերը հոգա »,-նշեց Գագիկ Ծառուկյանը:
Զրույցի վերջում Գագիկ Ծառուկյանը շտապեց ընդգծել, որ խնդիր չունի ընտանիքին պատկանող բիզնեսներում ստուգումներ անցկացնելու մասով, քանի որ անօրինական որևէ գործողություն չեն կատարել:

Այս թեմայով