Ծառուկյանին հյուր

oskԴատելով նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի երեկվա հայտարարությունից` եկող շաբաթ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հյուրը լինելու է Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Երեկ Ծառուկյանը ԲՀԿ կենտրոնական գրասենյակում ընդունել է ՀՅԴ ղեկավար կազմին, որից հետո էլ Օսկանյանը հայտարարել է, թե ուրախ կլինեն եկող շաբաթ նույն սրահում հյուրընկալել ՀԱԿ-ի, ինչպես նաեւ «Ժառանգության» ներկայացուցիչներին: Երեկվա ԲՀԿ-ՀՅԴ հանդիպումը երկար չի տեւել. դրա ընթացքում խոսվել է համախմբման անհրաժեշտությունից, բայց կոշտ գնահատականներ չեն հնչել, նաեւ վարչապետի պաշտոնանկությունից խոսք չի գնացել: Գործող վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ ծավալուն քննարկում չի եղել նաեւ երեկ տեղի ունեցած խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի փակ հանդիպման ընթացքում: Մեր թղթակցին հայտնի է դարձել, որ երկուշաբթի մեկնարկելիք քառօրյայում այդ հարցը չի դրվելու: Այն առայժմ տեղափոխվել է հաջորդ քառօրյա:

Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը

Դիտվել է 52 անգամ
 


Այս թեմայով