Ծառուկյանը ցանկություն չունի ղեկավարելու ՀՖՖ-ն

gagik-tzarukyanՏեղեկությունները, թե Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը կարող է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, չեն համապատասխանում իրականությանը: Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ նրա հովանավորությամբ բացվեց Խորհրդային Միության չեմպիոն եւ գավաթակիր «Արարատ-73» ֆուտբոլային թիմի արձանախումբը, ինչից  հետո  որոշակի շրջանակներ խոսակցություններ տարածվեցին, թե այս քայլը վկայում է հայկական ֆուտբոլի նկատմամբ ՀԱՕԿ նախագահի հեռահար նպատակների մասին: Politik.am-ի հետ զրույցում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի  մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հերքեց շրջանառվող լուրերը:

«Ինձ թվում է՝ դա անառողջ երևակայության արգասիք է: Եթե նման հայտարարությամբ հանդես գալու հիմք է հանդիսացել այն, որ նախօրեին Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ «Արարատ 73»-ի արձանախումբն է բացվել, ապա ասեմ, որ այդ նախաձեռնությունը շուրջ 3,5 տարի առաջ է մեկնարկել՝ «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների խնդրանքով: Եթե ինչ-որ մարդիկ 2 իրար հետ ոչ մի կապ չունեցող իրադարձությունները փորձում են ինչ-որ ձևով կապել և անհարկի շահարկել Գագիկ Ծառուկյանի անունը, ապա կրկնում եմ՝ դա բացառապես անառողջ երևակայության արգասիք է»,- ասաց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Դիտվել է 691 անգամ
 


Այս թեմայով