Ծառուկյանը ստեղծում է մեծ հնարավորություն

Գագիկ Ծառուկյանը շարունակում է իր ակտիվ գործունեությունը տնտեսական ոլորտում: Այս դեպքում Ծառուկյանը ոչ թե իր բիզնեսներն է ընդլայնում, այլ ստեղծում է հնարավորություն տնտեսության այս  կամ այն ճյուղի զարգացման համար:

Երեկ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Արարատի մարզի Հայանիստ գյուղում դանիական Aller Aqua ընկերությունը բացեց իր առաջին պահեստը, որը անգնահատելի աջակցություն է ձկնարդյունաբերության զարգացման համար:

Aller Aqua ընկերությունն աշխարհում  ձկների համար լավագույն կեր արտադրող ընկերություններից մեկն է: Եվ հիմա՝ Գագիկ Ծառուկյանի անմիջական ջանքերի շնորհիվ, միջազգային այս հեղինակավոր կազմակերպությունը ներկայացված է Հայաստանում ու ձկան կերեր է առաջարկում մեր երկրում առկա բոլոր ձկնատեսակների համար:

Այս ընկերության ներկայությունը մեծ աջակցություն է ձկնաբուծությամբ զբաղվողների համար, քանի որ մինչ այս պահը ձկնարտադրողները ստիպված էին կերեր գնել  միջնորդ կազմակերպությունների կողմից ու հաճախ այդ կերերը իրական գնից մի քանի անգամ առավել թանկ էին արժենում:

Հիմա Ծառուկյանը ստեղծել է հնարավորություն, որպեսզի ձուկ արտադրողները կարողանան Հայաստանի տարածքում և, որ ամենակարևորն է, առաջին ձեռքից ու մատչելի գնով ձեռք բերել կերեր, որը միանշանակ կազդի ձկան ինքնարժեքի վրա և կավելացնի արտադրողների եկամուտները:

Սա Գագիկ Ծառուկյանի առաջին նման քայլը չէ: Պետք է հիշենք իր լավագույն նախաձեռնություններից մեկը, երբ նա Առինջ համայնքի տարածքում ստեղծեց առևտրի հարմարավետ պայամաններ ու հնարավորություն տվեց մի քանի տարի շարունակ տարածքում առևտուր անող անհատ ձեռներեցներին վարձակալության վճար չվճարել: Առինջ մոլի շնորհիվ արտագաղթի առաջ կանգնած շատ առևտրականներ մնացին Հայաստանում ու շարունակեցին վարել իրենց փոքր բիզնեսը:

Ծառուկյանը իր ջանքերի շնորհիվ նոր հնարավորություններ ստեղծեց տեղական կոշիկ արտադրող փոքր ու միջին ձեռնարկությունների համար: Այդ ձեռնարկություններից շատերը Գագիկ Ծառուկյանի հրավիրած միջազգային կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքեցին ու այսօր հաջողությամբ աշխատում են:

Գագիկ Ծառուկյանը՝ լինելով մեծ բարերար, սկզբունքային հայտարարել է, որ բարեգործությամբ երկիր հնարավոր չէ պահել, ու հիմա բարեգործության հետ զուգահեռ նա հազարավոր տնտեսվարողների համար ստեղծում է նոր հնարավորություններ, որպեսզի Հայաստանում մարդիկ այլևս բարեգործության կարիք չզգան: Սա իրականում գնահատելի քայլ է ու վստահաբար կարելի է ասել, որ տնտեսական շատ խնդիրներ այսօր լուծվում են ի շնորհիվ Գագիկ Ծառուկյանի:

Այս թեմայով