Ծառուկյանը նոր գաղափար է առաջ բերում. նա պատրաստ է անտոկոս վարկ տրամադրել

gagik-tsarukyan_4Փոքր ու միջին բիզնեսի հարյուրավոր ներկայացուցիչների առջև նոր հնարավորություններ են բացվում. ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում են Եվրոպայում խոշորագույն  ՙՍեցեսե դիզայն՚ ընկերությունների խմբի սեփականատերերն ու գործընկերները: Այցելության նպատակը նոր կապերի հաստատումն ու հայկական արտադրանքը եվրոպական շուկա արտահանելն է: 100-ից ավելի հայ գործարարների հետ տեղի ունեցած հանդիպմանը ներկա է գտնվել Գագիկ Ծառուկյանը:

Հանդիպման ժամանակ, Գագիկ Ծառուկյանը շատ ուշագրավ հայտարարություն արեց, նշելով, որ պատրաստ է առանց տոկոսի  փող տրամադրել մանր ու միջին բիզնեսով զբաղվող հայրենական արտադրողներին` զարգացնելու սեփական բիզնեսն ու սեփական արտադրանքն արտահանել: Ծառուկյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել բոլոր այն գծարարներին, ում հետ կցանկանան աշխատել հանդիպմանը մասնակցող եվրոպացի խոշոր գործարարները:

Իսկապես գովելի քայլ է: Ծառուկյանը նոր մտածողություն է առաջ բերում, նա հայտարարում է, որ խոշոր գործարարները պետք է ձեռք մեկնեն մանր և միջին ձեռնարկատերերին, որպեսզի ազգովի կարողանանք լավ ապրել: Գործարարի կատարած քայլը կարող է մի մեծ շարժման արդյունք դառնալ, որի արդյունքում այլ հայ գործարարներ հետևելով Գագիկ Ծառուկյանի օրինակին կաջակցեն փոքր ձեռնարկություններին:

Դիտվել է 4,123 անգամ
 


Այս թեմայով