Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Ծառուկյանը ձեր խելքին չի, որ ասի՝ մեղր եմ, եկեք ինձ կերեք…

Ծառուկյանը ձեր խելքին չի, որ ասի՝ մեղր եմ, եկեք ինձ կերեք…

ծառուկյանԱԺ ՀՀԿ-ական խմբակցությանը մի հետաքրքիր բան եմ առաջարկում. Աղվանի պաշտոնի հետ համատեղ ստեղծել քննչական հանձնաժողով՝ պարզելու, թե Ծառուկյանն ինչ ծառի պտուղ է: Թե չէ հանրապետականներին փորացավի թուլացնող ընթացքով ծառուկյանացավ է կպել: Առավոտ՝ սրտխառնոց, իրիկունը՝ լուծ: Այո, ոչ, գուցե, միգուցե, կամ… Հանձնաժողով ստեղծեք ու մեկընդմիշտ լուծեք (ֆիզիկական իմաստով չէ) ՝ Ծառուկյանն ընդդիմությո՞ւն է, թե՞ դիմություն, այլընտրա՞նք է, թե՞ ընտրանք: Խառնվել եք իրար, որ ի՞նչ անի: Փոխանակ կողմերով միկրոինֆարկտի իրար հասցնեք, ժողովրդին եք մակրոինֆարկտի հասցնում: Գոնե փակ քննարկում արեք: Որ թփի տակ նայում ես, մի հանրապետական պատգամավոր է Ծառուկյանի մասով հարցազրույց տալիս: Ու բոլորը միասին նույն երգն են երգում՝ Ծառուկյանը չի ասում, որ ընդդիմություն է: Ծառուկյանը ձեր խելքին չի, որ ասի՝ մեղր եմ, եկեք  ինձ կերեք… Մեղրի բանկայի վրա վանեցու նման կպցրել է՝ պանիր, որ ճանճերը վրա չտան: Բայց այդքանով հանդերձ, էլի վրա են տվել: Հանրապետականները քաղաքագիտական վերլուծություն են սկսել բանկայի շուրջ՝ մե՞ղր է, թե՞ դառը պանիր: Եթե մեղր է, ինչո՞ւ է վրեն գրել՝ պանիր: Եթե պանիր է՝ ինչո՞ւ է վրեն գրել մեղր: Բա ի՞նչ անի, ասի ընդդիմություն եմ, իշխանափոխություն եմ ուզում, որ միանգամից բանկայի մեղրը հանրապետականներով ուտե՞ք…  Դրա համար էլ բանկայի վրա գրել է՝ պանիր: Ինքը մանրից է գալիս, ինքը հեռվից է գալիս, կամաց-կամաց է մոտենում, որ համփ չանեք: Ինքն իշխանությանը դեմ չի, թող ձեր ասածը լինի, վարչապետին է ուզում հորով-մորով անի, իսկ վարչապետն ի՞նչ կապ ունի իշխանության հետ, վարչապետը Մոզամբիկի վարչապետն է, վարչապետն անձ է, անձնային պայքար է, պիտի Տիգրանին թողնի աթոռի վրա, գնա՜… Ա՜յ, դա արդեն ընդդիմություն կլինի:

Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ «Հրապարակ» օրաթերթ

Դիտվել է 54 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy