Ծառուկյանը խոսեց

carԱյսօր 5-րդ գումարման խորհրդարանի 5-րդ նստաշրջանին առաջին անգամ ներկա է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ոչ մի հարցի չի պատրաստվում պատասխանել. «Մենք անելու ենք համագումար։ Համագումարին կան հարցեր, որոնց պատասխանին սպասում են և դուք, և ժողովուրդը, և իմ կուսակցական ընկերները։ Բոլոր ձեր հարցերի պատասխանները կտամ համագումարից հետո»։ Հարցին, թե մասնակցելու՞ է ԱԺ նիստին, պատասխանեց. «Եթե հիմա եկել եմ, ուրեմն մասնակցելու եմ»։

Դիտվել է 29 անգամ
 


Այս թեմայով