Ծառուկյանը ընդհատակ է անցել

231619051383882581«Ժողովուրդ»-ի թղթակիցը երեկ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանին այսպիսի հարց է ուղղել. «Կարո՞ղ եք հիշել՝ որն է եղել ԲՀԿ նախագահի քաղաքական վերջին հայտարարությունը»: Խոսնակը կարճ դադարից հետո պատասխանել է. «ԲՀԿ յուրաքանչյուր ներկայացուցչի հայտարարություն նախեւառաջ համաձայնեցվում է Գագիկ Ծառուկյանի հետ: Յուրաքանչյուր պաշտոնական դիրքորոշում ամեն օր խորհրդակցությունների արդյունքում մշակվում է մեր թիմում: Չի կարող որեւէ բան լինել առանց Ծառուկյանի հսկողության եւ ղեկավարման»: Նրա խոսքով՝ «Գագիկ Ծառուկյանն այն առանցքն է, որի շուրջ տեղի են ունենում մեր գործողությունները»: Իսկ թե ինչ գործողություններ են պտտվում այդ «առանցքի շուրջ», թերեւս միայն ԲՀԿ-ին է հայտնի:

Նկատենք, որ խորհրդարանում իր մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը մինչ օրս անգամ իր քաղաքական կարգավիճակը ճշգրիտ չի ձեւակերպել. ո՛չ ընդդիմություն է, ո՛չ էլ իշխանություն: Նրանք անգամ կուսակցության վերակազմավորման գործընթացը չեն կարողանում ավարտին հասցնել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հիմա էլ ԲՀԿ-ականները սպասում են՝ Պուտինը գա, գնա, նոր տեսնեն, թե քաղաքական ինչ դիրքորոշում պիտի որդեգրեն: Լուրեր կան, որ այդ ժամանակ, հնարավոր է, նոր կոալիցիա կազմելու հեռանկար բացվի: Իսկ մինչ այդ Ծառուկյանը, առյուծ պահելուց բացի, զբաղված է բիզնես խնդիրներով՝ մոռանալով, որ իր շատ թիմակիցների տարբեր խոստումներ է տվել, որոնք այդպես էլ չի կարողանում կյանքի կոչել: Թերեւս դա է պատճառը, որ ընդհատակ է անցել:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 180 անգամ
 


Այս թեմայով