Ծառուկյանը Արթուր Հարությունյանին հանդիպելու ցանկություն չունի. բարեգործական ավտոբուսները ավելացվել են

75Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանին (Պալաչ) պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերությունն արդեն մի քանի ամիս է, ինչ սնանկ է ճանաչվել: Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել «Առէկսիմբանկ»-ը: Այժմ բանկը հավաքագրում է ընկերության գույքը, եւ առաջիկայում տեղի կունենա դրա աճուրդը:

Այս օրերին որոշ լրատվամիջոցներ հրապարակում են լուրեր, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անվճար ավտոբուսները իրականում «Քինգ դե լյուքս» ընկերության սնանկացման համար են գործել: Իսկ իրականությունն այն է, որ «Գագիկ Ծառուկյան. հիմնադրամի բարեգործական ավտոբուսները արդեն երկար ժամանակ է ինչ օգնության են հասնում քաղաքացիներին: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց հիմնադրամի տնօրեն Իվետա Տոնոյանը, այդ ավտոբուսները գործել են ավելի քան 10 տարի առաջ.«Այս օրերին էլ քաղաքացիներին պատճառվող անհարմարությունները պակասեցնելու համար հիմնադրամը ավելացրել է իր ավտոբուսների թիվը, որպեսզի մարդիկ չմնան ճանապարհին»,-ասաց Իվետա Տոնոյանը:

Իսկ տարածվող այն լուրերի մասին, ըստ որոնց Արթուր Հարությունյանը ամեն կերպ փորձում է հանդիպել Գագիկ Ծառուկյանին, Իվետա տոնոյանն ասաց.«Պարոն Ծառուկյանը Արթուր Հարությունյանին ո՛չ տեսնելու եւ ո՛չ էլ հանդիպելու ցանկություն ունի»:

Դիտվել է 281 անգամ
 


Այս թեմայով