Ծառուկյանը առաջիկա ընտրություններում հաղթելու մեծ շանս ունի

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի հերքում, որ ԲՀԿ-ն գալիք խորհրդարանական ընտրություններին հավակնում է 50+1 ձայնի, քանի որ գտնում է, որ ցանկացած կայացած քաղաքական ուժ ընտրությունների է գնում հաղթանակի համար: Այս մասին Նաիրա Զոհրաբյանը ասել է լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, սակայն  շեշտել է, որ այս պահին իրենց կուսակցությունում նման կոնկրետ հարցի շուրջ քննարկում կամ կուսակցության առաջնորդի հանձնարարական չի եղել: Պատգամավորը շեշտել է, որ իրենց քաղաքական թիմն ունի իրավունք ու հնարավորություն` ստանալու առավելագույն ձայները:

Բոլորի համար է հասկանալի, որ ՀՀԿ-ն չի կարողանալու նախկինի նման վարչական ռեսուրսի կիրառմամբ կամ ընտրակաշառքով 50 տոկոս ձայն հավաքել: Ավելին՝ ՀՀԿ-ն կարող է չհաղթահարել 5 տոկոսի շեմը: ՀՀԿ-ի հավաքած կամ գնված 50 տոկոս քվեները բաշխվելու են այն քաղաքական ուժերի միջև, որոնք հստակ ծրագրով և կուռ թիմով կմասնակցեն առաջիկա արտահերթ ընտրություններին:

Այս պահին Հայաստանի ներքաղաքական դաշտում կա երկու քաղաքական թիմ, որոնք պատրաստ են մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին:

Առաջինը՝ Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայամանգիր կուսակցությունն է: Այս կուսակցության հաջողությունը կայացած հեղափոխության հանգամանքն է: Հասարակության մի լայն զանգված վստահում է Փաշինյանին, քանի որ նա կարողացավ Սերժ Սարգսյանին հեռացնել իշխանությունից: Սակայն պետք է նկատել, որ Փաշինյանի կուսակցությունը ունի նաև բաց կողմեր: Նախ կուսակցությունը չունի տարածքային ուժեղ կառույցներ և միայն հեղափոխությունից հետո է, որ այս կուսակցությունը սկսել է նոր տարածքային կառույցների հիմնումը և նախկինների ուժեղացումը: Սա բավական ծանր աշխատանք է և դժվար է պատկերացնել, որ մինչ առաջիկա ընտրությունները այն ամբողջապես ավարտված կլինի: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար հաջորդ խնդիրը հանրային լայն ճանաչում ունեցող գործիչների պակասի մեջ է: Եթե կուսակցության Երևան քաղաքի թիմը ուժեղ է, ապա նույնը չի կարելի ասել մարզային թիմերի մասին: Իսկ սա կարևոր հանգամանք է, քանի որ մեր հասարակության մեջ կարևոր է անհատները, որոնք տեղերում պետք է համոզեն ընտրողներին, որ հենց իրեց թիմին պետք է ձայն տալ:

Հաջորդ քաղաքական թիմը, որը այս պահին պատրաստ է առաջիկա ընտրություններին` Գագիկ Ծառուկյանի ղեկավարած Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է:  Սակայն Ծառուկյանի կուսակցությունը ունի մի քանի առավելություններ անգամ Փաշինյանի ղեկավարծ կուսակցության նկատմամբ: ԲՀԿ առավելություններից մեկը տարածքային կառույցներն են, որոնք ԲՀԿ-ն ունի հիմնադրման օրվանից և այդ կառույցները բավական էֆեկտիվ աշխատում են հանրության հետ: ԲՀԿ տարածքային կառույցները հնարավորություն է տալիս կուսակցությանը շատ արագ մոբիլիզացնել իր ուժերը և ժամանակ չկորցնել նոր կառույցներ հինելու վրա: ԲՀԿ հաջորդ առավելությունը տեղերում հանրության համար ճանաչելի կուսակիցներն ունենալն է, որոնք կարող են լուրջ ձայներ բերել առաջիկա ընտրություններին:  Սակայն պետք է նկատել, որ ԲՀԿ հաջողության ամենագլխավոր ֆակտորը կուսակցության առաջնորդն է, որը հանրության շրջանում մեծ աջակցություն է վայելում:

Եվ ահա հենվելով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վրա և նշված թիմերի ունեցած հնարավորությունների վրա կարելի է վստահաբար ասել, որ Գագիկ Ծառուկյանը և իր թիմը առաջիկա ընտրություններում հաղթելու մեծ շանս ունեն:

Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache