Ծանր եմ տանում նաև հիվանդ երեխաների հետ կապված ինֆորմացիաները

նաիրաԵս ինձ համարում եմ իրատես քաղաքական գործիչ:

 

Araratnews.am-ի բլից հարցերին պատասխանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Տարվա ձեռքբերումը:

-Անկեղծ ասած, ինձ համար ձեռքբերում կդժվարանամ հիշել, իսկ այս տարի որևէ առումով ձեռքբերում չունեցանք: Իմիտացիոն ձեռքբերումներն ինձ համար հաշիվ չեն:

Տարվա բացահայտումը:

-Ես ինձ համարում եմ իրատես քաղաքական գործիչ՝ ցանկացած իրավիճակի պատրաստ, այնպես որ, ինձ համար նույնիսկ ամենատհաճ անակնկալը բացահայտում չի: Ինձ սովորեցրել եմ պատրաստ լինել հնարավոր ամեն զարգացման և հնարավոր ամեն սցենարի:

Տարվա ամենամեծ սխալը՝ որպես քաղաքական գործիչ:

-Այն քաղաքական գործիչը, որը կասի՝ ինքն անսխալական է, երբևէ լուրջ մի ընդունեք այդ քաղաքական գործչին: Շատ են եղել, բայց թույլ տվեք դա մնա իմ գաղտնիքը:

Տարվա կարևոր ներքաղաքական իրադարձությունը:

-Տարվա կարևոր ներքաղաքական իրադարձությունը ես կհամարեմ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որը ցավոք սրտի հերթական անգամ չավելացրեց հանրության վստահությունը և քաղաքական ուժերի վստահությունը Հայաստանում ընտրական գործընթացների հանդեպ:

Ամբողջական սկզբնաղբյուր կայքում

Դիտվել է 50 անգամ
 


Այս թեմայով