Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Ծայրահեղական իսլամիստական խմբավորումները սպառնում են եզդի ուսանողներին

Ծայրահեղական իսլամիստական խմբավորումները սպառնում են եզդի ուսանողներին

Ծայրահեղական իսլամիստական խմբավորումները թռուցիկներ են տարածում Մոսուլ քաղաքում, որտեղ նրանք սպառնում են եզդի ուսանողներին սպանությամբ, ովքեր սովորում են Մոսուլի համալսարանում: Եթե մոտ 700 ուսանողները չդադարեն հաճախել համալսարան, դա վատ կանդրադառնա նրանց վրա, ասվում է թռուցիկների մեջ: 231586611382419554Իսլամիստմները սպառնում են նաև ավտոբուսների վարորդներին, ովքեր տեղափոխում են եզդի ուսանողներին մոտակա շրջաններից համալսարան: Վախենալով իրենց կյանքի համար, եզդի ուսանողները այժմ չեն հաճախում համալսարան և կոչ են անում կառավարությանը ապահովել իրենց անվտանգությունը: Դա արդեն երկրորդ սպառնալիքն է Մոսուլում, որը շաբաթվա ընթացքում հայտարարված է եղել եզդիների դեմ: Մի քանի օր առաջ իսլամիստական խմբավորումները նույնեպս տարածում էին թռուցիկներ, որտեղ նրանք սպառնում էին սպանությամբ գինու վաճառքով զբաղվող խանութների տերերին: Գինու վաճառքով մասնավորապես զբաղվում են քրիստոնյաները և եզդիները, ովքեր վախեցել են սպառնալիքներից, փակել խանութները և հեռացել Մոսուլից:

Դիտվել է 23 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy