Home » սլայդ » Ծաղկավաճառ Տարոն Մարգարյան. քաղաքապետի նոր բիզնեսը

Ծաղկավաճառ Տարոն Մարգարյան. քաղաքապետի նոր բիզնեսը

Panteon (1)Երևանում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել ծաղիկների: Առաջին հայացքից թվում է, թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղկասերների ակումբից է, սակայն դա միայն առաջին հայացքից: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը իրականում լուրջ եկամտաբեր բիզնես է ստեղծել իր և իր շրջապատի համար: Ինչպես տեղեկացնում են Politik.am-ի աղբյուրները Տարոն Մարգարյանը իր մերձավորների հետ ծաղկի բիզնես է հիմնել և Երևանի քաղաքապետարանի քաղաքային բյուջեի հաշվին նրանց բիզնեսը ծաղկում է: Քաղաքապետարանը իր բյուջեի մի զգալի հատվածը ծախսում է ծաղիկներ գնելու վրա և հիմա ամենաանբարեկարգ փողոցները կարելի է տեսնել ծաղկապատ: Փողոցի ասֆալտը բարոյապես և ֆիզիկապես մաշված է, իսկ ահա մայթերին թարմ ծաղիկներ են: Ընդհանրապես ծաղիկները գեղեցկացնում են քաղաքը և ծաղիկների առատության դեմ մենք որևե բան չունենք, սակայն կորում է այս ծաղիկների իմաստը, երբ ծաղկապատվում է անբարեկարգ փողոցը, որը առաջին հերթին պետք է ասֆալտապատվի և նոր ծաղկապատվի: Ծաղիկները գեղեցկացնում են, քաղաքը, բայց նրանք չեն կարող գեղեցկացնել քանդված և չբարեկարգված փողոցները: Չնայած ծաղկառատ և անբարվոք վիճակում գտնվող փողոցները մեզ՝ հասարակ քաղաքացիների համար է անիմաստ, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար, այն կոնկրետ ֆինանսական իմաստ ունի: Ինչևե հուսանք, որ ինչ որ ժամանակ էլ Տարոն Մարգարյանի մերձավորները ասֆալտապատման ընկերություն կստեղծեն և մենք կտեսնենք, թե ինչպես են ասֆալտապատվում նախկինում ծաղկապատված մայթեզրերը:

Անի Ասլյան

Դիտվել է 237 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy