Ծաղկահովիտում ընտրվեց նախկին գյուղապետը

Նորաին ՀակոբյանԱրագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում, որտեղ առաջադրվել էր նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանավորված Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ Գայլը», նախնական տվյալներով՝ գյուղապետ է ընտրվել ինքնաառաջադրված, նախկին գյուղապետ Նորաին Հակոբյանը։

Նորաին Հակոբյանը ստացել է 384 քվե, գործող գյուղապետ Երվանդ Խաչատրյանը՝  311 քվե, իսկ Արայիկ Խանդոյանը ստացել է 257 քվե։ Անվավեր է եղել չորս քվեաթերթիկ։

 


Այս թեմայով