Ծաղկահովիտի պաշտոնական կայքի ուշագրավ ֆոտոկոլաժը. «Հրապարակ»

xandoyan«Հրապարակ» թերթը գրում է. «Ծաղկահովիտի պաշտոնական կայքում մի ուշագրավ ֆոտոկոլաժ Է զետեղված, որում միախառնված են հաղթանակի հետ ասոցացվող միանգամից մի քանի Էլեմենտներ. «Գեորգիևյան ժապավենը», Արցախի գրոշը, Շուշիի եկեղեցին, իսկ կենտրոնում արցախյան հերոսամարտի մասնակից Արայիկ Խանդոյանի հանրահայտ լուսանկարը։ Այս ֆոտոկոլաժը կցված Է համայնքի ղեկավար Երվանդ Խաչատրյանի կողմից մայիսյան տոների առթիվ ծաղկահովիտցիներին ուղղված շնորհավորական ուղերձին։ «Ինքը քանի որ մեր գյուղի տղա Է, մենք բոլորս Էլ իրեն հարգել ենք, սիրում ենք, դրա համար, որպես խորհրդանիշ, այդ նկարն Է դրվել մայիսյան տոների շնորհավորական մաղթանքի հետ։ Այդ ժամանակ, իհարկե, այս դեպքերը (ՊՊԾ գնդի գրավումը՝խմբ.) դեռ չկային։ Դրա համար այդ նկարը ևս ներբեռնել ենք, որպեսզի երևա, որ նա մեր գյուղացին Է»,– ասաց գյուղապետը՝ հավելելով, թե նորմալ Է վերաբերվում Արայիկ Խանդոյանի առաջադրմանը։ «Նրա հետ նորմալ հարաբերությունների մեջ եմ։ Ընտրությունը ժողովրդինն Է, թող ընտրվի արժանավորը»,֊ասաց գյուղապետը»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 191 անգամ
 


Այս թեմայով