ԽՍՀՄ ներքին զորքերը և Ադրբեջանի ԽՍՀ հատուկ ջոկատայինները տեղահանել են հայ ազգաբնակչությանը

unnamedՎահան Բաբայանի ելույթը Չիրագով — Սարգսյան վճիռների վերաբերյալ ԵԽԽՎ լիագումար նիստում.

Հարգելի գործընկերներ
Հայաստանը բարձր է գնահատում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերը Եվրոպայի խորհրդի 47 անդամ – երկների 800 մլն բնակչության մարդու իրավունքների արդյունավետ պաշպանության գործում:
Պետք է նշել, որ առաջին անգամ չէ, որ ՄԻԵԴ-ը որոշում է կայացնում տեղահանված անձանց իրավունքների պաշպանության վերաբերյալ: Ինչպես նշվում է դատավճռի 129-րդ հոդվածում ՄԻԵԴ-ն առաջին անգամ նման գործ քննել է դեռ 1996 թ.-ին և հետագայում մի քանի անգամ կրկին անդրադարձել է նման գործերի ՝ բավարարելով տեղահանված անձանց Եվրոպական Կոնվենցիայով սահմանված իրավունքները: Չիրագովի գործով ընդունված որոշման հենց նույն օրը ՄԻԵԴ-ը մեկ այլ որոշում է կայացրել ՝ պաշտպանելով Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված Սարգսյանի իրավունքները:
Վերը նշված երկու գործերում էլ դատարանի կայացրած վճիռները գրեթե կրկնում են միմյանց, երկու դեպքերում էլ դատարանն արձագանգել է, որ առկա են Կոնվենցիայի նույն իրավունքների խախտումներ: Հատկանշական է, որ Բաքուն փորձում է խուսափել Սարգսյանի գործով դատարանի վճռի որևէ հիշատակումից:
Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործի 32-րդ հոդվածում նշվում է, որ ” 1991թ. ապրիլ-մայիս ամիսներին ԽՍՀՄ ներքին զորքերը և Ադրբեջանի ԽՍՀ հատուկ ջոկատայինները (ՕՄՕՆ) ռազմական գործողություն սկսեցին, որի հայտարարված նպատակներ “անձնագրային ստուգումը” և տարածաշրջանի տեղական հայկական զինված ուժերի զինաթափումը: Այնուամենայնիվ, տարբեր աղբյուրների համաձայն, կառավարական ուժերը, որպես առիթ օգտագործելով գործողության պաշտոնական նպատակը, Շահումյանի շրջանի մի շարք գյուղերից տեղահանեցին հայկական բնակչությունը ՝ ստիպելով  նրանց լքել իրենց տները և փախչել Լեռնային Ղարաբաղ կամ Հայաստան: Տեղահանումներն ուղեկցում էին քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացնվող բռնությամբ և ձերբակալություններով:
1992թ., երբ հակամարտությունը վերաճեց լայնամասշտաբ պատերազմի, Շահումյանի շրջանը հարձակման ենթարկվեց ադրբեջանական ուժերի կողմից ”: Նույնը կատարվել էր այլ շրջաններում բնակվող հայերի նկատմամբ:
Փաստորեն, ՄԻԵԴ-ը հաստատում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայկական ազգաբնակչության նկատմամբ իրականացված բռնությունները, տեղահանությունը և ագրեսիան:
Սարգսյանի գործի 216-րդ հոդվածում դատարանը կրկին ընդգծում է, որ դիմումատուն այն հարյուր հազարավոր հայերից մեկն է որոնք  հակամարտության ժամանակ փախել են ՝ լքելով իրենց տունն ու ունեցվածքը: Կարդալով դատավճռի նյութերը պարզ է դառնում, թե ինչու է Ադրբեջանը լռում ՄԻԵԴ-ի այս որոշման մասին:
Չունենալով որևէ պատմական, քաղաքական կամ իրավական հիմք Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր տարածքային նկրտումներն արդացնելու համար ՝ Ադրբեջանը գործի է դնում իր ձեռքի տակ առկա միակ հնարավորությունը ՝ կեղծարարությունը: Չիրագովի հայոցով Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի կայացրած որոշման շահարկումը դրա վերջին դրսևորումներից է:

Դիտվել է 54 անգամ
 


Այս թեմայով